Տրանսնեպտունային մարմիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրանսնեպտունային մարմին (ՏՆՄ) — Արեգակնային համակարգի երկնային մարմին, որը պտտվում է ուղեծրով Արեգակի շուրջ, 7 որի միջին հեռավորությունը արեգակից մեծ է, քան Նեպտունինը:

Տրանսնեպտունային մարմին ձևավորում են Կոյպերի գոտին, Ցրված սկավառակը և Օորտի ամպը:

1930 թվականին հայտնաբերվեց Պլուտոնը — գիտությանը հայտնի առաջին տրանսնեպտունային մարմինը, և մինչև 2006 թվականը համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը:

1978 թվականին հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակ Քարոնը: Հաջորդ տրանսնեպտունային մարմինը, (15760) 1992 QB1, հայտնաբերվեց միայն 1992 թվականին — ավելի քան 60 տարի անց Պլուտոնից:

Ընդհանուր առմամբ 2009 թվականի սկզբի դրությամբ հայտնի են բազմազան հատկություններ ունեցող 1092 տրանսնեպտունային մարմիններ:

Ամենամեծ հայտնի տրանսնեպտունային մարմիններն են Էրիսը, հայտնաբերվել է 2005 թվականին, և Պլուտոնը[1][2][3].

Բովանդակություն

[խմբագրել] Չափերը

Նեպտունը — Արեգակնային համակարգի ամենահեռու հայտնի մոլորակն է: Սակայն ՏՆՄ-ների մեջ հայտնի են 4 գաճաճ մոլորակներ:

Ստորև բերված աղուսյակում ցույց են տրված այն տրանսնեպտունային մարմինները, որոնց տրամագիծը անցնում է 800 կմ-ն՝

Մարմին Բացարձակ աստղային մեծություն (H) Տրամագիծ, կմ Տիպը Բնական արբանյակների քանակը
Էրիս −1,19 ~2340 Ցրված սկավառակի մարմին 1
Պլուտոն—Քարոն −0,70 և 1 2320 և 1207 Պլուտինո 3
Հոմեա 0,00 ~1600 Քյուբիվանո 2
Սեդնա 1,58 ~1600 Օորտի ամպի մարմին 0
Մակեմակե −0,44 ~1480 Քյուբիվանո 0
Օրկ 2,2 ~946 Պլուտինո 1
Կվավար 2,6 ~890 Քյուբիվանո 1
2002 TC302 3,8 ~1145 Այլ ռեզոնանսային մարիններ 0
Վարունա 3,7 ~800 Քյուբիվանո 0
2002 UX25 3,6 ~910 Քյուբիվանո 0
2002 AW197 3,2 ~890 Ցրված սկավառակի մարմին 0
2007 OR10 1,7 ~875 Ցրված սկավառակի մարմին 0
Իքսիոն 3,2 ~820 Պլուտինո 0

[խմբագրել] Տարածական բաշխումը

Դիագրամի վրա ցույց են տրված ՏՆՄ-ների ուղեծրերի մեծ կիսաառանցքները և Թեքումը (ներառյալ Կոյպերի գոտու մարմինները). Ձախ մասում համեմատության համար ցույց են տրված կենտավրոսները: Ռեզոնանսային մարմինները նշված են կարմիր գույնով:

TheTransneptunians 73AU.svg

[խմբագրել] Ծանոթագրություններ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Արեգակնային համակարգ
Արեգակ Փայլածու Արուսյակ Լուսին Երկիր Ֆոբոս և Դեյմոս Հրատ Սերես Աստերոիդների գոտի Լուսնթագ Լուսնթագի բնական արբանյակներ Երևակ Երևակի բնական արբանյակներ Ուրան (մոլորակ) Ուրանի արբանյակներ Նեպտունի արբանյակներ Նեպտուն Պլուտոնի արբանյակներ Պլուտոն Կոյպերի գոտի Դիսնոմիա Էրիս Ցրված սկավառակ Օորտի ամպSolar System XXVII.png
Արեգակ
Մոլորակներ · Գաճաճ մոլորակներ : · Փայլածու · Արուսյակ · Երկիր · Հրատ · Սերես · Լուսնթագ · Երևակ · Ուրան · Նեպտուն · Պլուտոն · Հոմեա · Մակեմակե · Էրիս ·
Գաճաճ մոլորակի թեկնածուներ: Սեդնա · Օրկ · Կվավար · 2007 OR10
Մոլորակների խոշոր արբանյակներ։ Լուսին · Կալիստո · Գանիմեդ · Եվրոպա · Իո · Տիտան · Էնցելադ · Միմաս · Հաբեթ · Տեֆիյա · Դիոնա · Ռեա · Օբերոն · Տիտանիա · Արիել · Ումբրիել · Միրանդա · Տրիտոն · Քարոն
Արբանյակներ / Օղակներ: Երկրի · Հրատի · Լուսանթագի/ · Երևակի/ · Ուրանի/ · Նեպտունի/ · Պլուտոնի · Հոմեայի · Էրիսի
Աստղաքարեր · Փոքր մոլորակներ · Աստերոիդներ/Աստերոիդի լուսիններ · Տրոյացիներ · Կենտավրոսներ · Տրանսնեպտունյան մարմիններ (Պլուտինոներ · Քյուբիվանոներ) · Դամոկլոիդներ · Գիսաստղներ
Տիեզերական փոշի · Փոքր մարմիններ · Երկրային խմբի մոլորակներ · Աստերոիդների գոտի · Գազային հսկաներ · Կոյպերի գոտի · Ցրված սկավառակ · Օորտի ամպ
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով