Պլանետեզեմալ
Պլանետեզեմալ (անգլերեն planet — մոլորակ և infinitesimal — անսահման փոքր), պրոտոաստղի ուղեծրում երկնային մարմին, որը առաջանում է պրոտոմոլորակային դիսկի մեջ գտնվող փոշեհատիկների աստիճանաբար իրար միանալու միջոցով: Անընդհատ ձգելով դեպի իրեն նոր նյութեր և աճեցնելով իր զանգվածը պլանետեզեմալները ձևավորում են ավելի մեծ մարմին, մինչև սեփական ձգողության ուժի ազդեցության տակ նրա մասնիկները սկսում են խտանալ: Պլանետեզեմալի օրինակ է ծառայում (21) Լյուտեցիա աստերոիդը, որի հաստ կիլոմետրանոց փոշու տակ գտնվում է խիտ միջուկը:
Խտացվող նյութը ավելացնում է կենտրոնի ջերմաստիճանը: Աճած ջերմաստիճանը հալեցնում է նրան և ձևավորվում է պրոտոմոլորակ:
Մոլորակների ձևավորման տեսությունը, որը իր մեջ ներառում է «պլանետեզեմալների հիպոթեզը», առաջադրվել է սովետական աստղագետ Վ. Սաֆրոնովի կողմից և մինչև այսօր ընդունվում է աշխարհի աստղագետների մեծամասնության կողմից: