Բրիտանական կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանական կղզիները Եվրոպայի քարտեզի վրա

Բրիտանական կղզիներ (անգլ.՝ British Isles, անգլա-շոտլ.՝ Breetish Isles, վալերեն՝ Ynysoedd Prydain, մեն.՝ ny h-Ellanyn Goaldagh), արշիպելագ Եվրոպայի հյուսիս-արևմուտքում, Հյուսիսային ծովի և Ատլանտյան օվկիանոսի միջև։ Բրիտանական կղզիների վրա են տեղաբաշխված Մեծ Բրիտանիա և Իռլանդիա պետությունները, ինչպես նաև բրիտանական թագավորական իշխանության տակ գտնվող տարածքները։

United Kingdom relief location map.jpg

Կղզիների մակերեսը կազմում է 315,1 հազար կմ²։ Եվրոպայի մայրցամաքային մասից կղզիները անջատված են Հյուսիսային ծովով և Պա-դե-Կալե և Լա Մանշ նեղուցներով։

Ներառում են խոշոր կղզիներ՝ Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, որոնք իրարից բաժանված են Իռլանդական ծովով և Հյուսիսային և Սուրբ Գեորգի նեղուցներով, ինչպես նաև Հեբրիդյան, Օրկնեյան, Շետլանդյան կղզեխմբերը, Էնգսլի, Մեն, Ուայթի, Արրան և այլ կզղիները։ Երբեմն Բրիտանական կղզիներին են միացնում նաև Նորմանդական կղզիները, որպես Մեծ Բրիտանիային պատկանող կղզիներ, սակայն գտնվում են Ֆրանսիայի ափերին մոտ։

Տես նաև[խմբագրել]

Commons-logo.svg