Ջերսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

49°13′00″ հս. լ. 2°07′57″ ամ. ե. / 49.216667° հս. լ. 2.1325° ամ. ե.

Bailliage dé Jèrri
Bailiwick of Jersey
Ջերսի դրոշ Ջերսի զինանշանը
Ազգային հիմն՝
"God Save the Queen(պաշտոնական)
"Island Home" Ջերարդ Լե Ֆյուվր (պաշտոնական, երբ անհրաժեշտ է առանձին հիմն)

Ջերսի դիրքը
Մայրաքաղաք Սենթ Հելիե
49°11.401′N, 2°06.600′W
Պետական լեզու(ներ) անգլերեն, ֆրանսերեն
Շրջանային լեզու(ներ) Ջերիերեն[1]
Էթնիկական խմբեր  50% Ջերսիացիներ, 31% Բրիտանացիներ, 7% Պորտուգալացիներ, 3% Լեհեր, 2% Իռլանդացիներ, 0,88% Ֆրանսիացիներ[2]
Կառավարում Խորհրդարանական համակարգ, Սահմանադրական թագավորություն և Թագավորական տարածք
 -  հերցոգ Եղսաբեթ II
 -  Լեյտենանտ Նահանգապետ Ջոն ՄակՔոլ
 -  Գլխավոր մինիստր Իան Գորստ
Բրիտանական Թագավորական տարածք
 -  Անջատում Նորմանդիայի հիմնական տարածքից 1204 
 -  Ազատագրում
նացիստական Գերմանիայից

1945 թ մայիսի 9 
 -  Ջրային (%) 0
Բնակչություն
 -  2011 նախահաշիվը 97 857[3] (199)
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $5,1 միլիարդ (166)
 -  Մեկ շնչի հաշվով $57,000 (6)
ՄԶՀ (n/a) n/a (շատ բարձր) (n/a)
Դրամական միավոր ֆունտ ստեռլինգ (GBP)
Ժամային գոտի GMT
 -  Ամռանը (DST)  (UTC+1)
Ինտերնետ .je
Հեռախոսային կոդ ++44

Ջերսի (անգլ.՝ Jersey [ˈdʒɜrzi], ֆր.՝ Jersey [ʒɛʁˈzɛ]), կղզի Լա Մանշ նեղուցում, Նորմանդյան կղզիներից է։ Մակերեսով ամենամեծն է Նորմանդական կղզիների մեջ (116 կմ²)։

Բնակչությունը կազմում է մոտ 89 հազար մարդ։ Ջերսին Բրիտանական թագի Թագավորական հողերից է, սակայն հանդիսանում է Մեծ Բրիտանիայի մաս։ Միացյալ Թագավորության պարտականությունն է ապահովել Ջերսիի պաշտպանությունը։ 1973 թվականին Մեծ Բրիտանիան միացավ ԵՄ-ին, այսինքն Նորմանդյան կղզիները և Ջիբրալթարը մտնում են Եվրոմիության մեջ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջոցով և գտնվում են ԵՄ մաքսային տարածքի մեջ[4]։ Ջերսին ունի սեփական խորհրդարան՝ Ջերսիի նահանգներ։ Ջերսի թագավորական հողի կազմի մեջ են մտնում նաև մի քանի փոքր կղզիներ։

1940 թվականի հուլիսի 1-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ը կղզին օկուպացված էր նացիաստական Գերմանիայի կողմից։ Մայիսի 9-ը տոն է, կղզու Ազատագրման օրը։

Այստեղ է ստեղծվել ջերսիական կովերի ցեղը, որոնք տալիս են չափաղանց յուղալի կաթ (մինչև 7 %), և այստեղից է բարակ տրիկոտաժային գործվածքի անվանումը[5]։ Այս կղզու պատվին է ստացել իր անվանումը ամերիկյան Նյու Ջերսի նահանգը։

Կղզու ամենահայտնի բնակիչն է եղել բնագետ և գրող Ջերալդ Դարելը, ով հիմնադրել է Ջերսիի գազանանոցը և նրա հիմքի վրա բնապաշտպանական հիմնադրամ։

Սպորտ[խմբագրել]

Ջերսիի ազգային թիմերը մասնակցում են որպես առանձին ազգային թիմեր Միության և Կղզիային խաղերում։ 1997 թվականին Ջերսիում էին անցնում յոթերորդ Կղզիային խաղերը։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]