Նյու Ջերսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նյու Ջերսի (նահանգ)ից)
Նյու Ջերսի
անգլ.՝ New Jersey
Նյու Ջերսիի դրոշը Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԹրենթոն
Ամենաբարձր կետHigh Point?
ԲԾՄ75 մետր
Օրենսդրական մարմինNew Jersey Legislature?
Դատական մարմինSupreme Court of New Jersey?
Միության մուտքդեկտեմբերի 18, 1787 (3-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
9 288 994 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (11 տեղ)
Տարածք22 591,4 կմ²  (47 տեղ)
Հիմնադրված էդեկտեմբերի 18, 1787 թ.
Սահմանակցում էՆյու Յորք, Փենսիլվանիա և Դելավեր
Ժամային գոտիEDT?, UTC-5 և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումNJ և N.J.
ՓոխարինեցՆյու Ջերսի նահանգ
ISO 3166-2 կոդUS-NJ
Անվանված էՆյու Ջերսի նահանգ
ՄականունThe Garden State[2] և Jersey
Միության մուտքդեկտեմբերի 18, 1787 (3-րդ)
nj.gov(անգլ.)

Նյու Ջերսի (անգլ.՝ New Jersey), նահանգ ԱՄՆ հյուսիս արևելյան և միջին Ատլանտյան տարածաշրջանում, պաշտոնական մականունը` Այգիների նահանգ։ Այն հյուսիսից և արևելքից սահմանակցում է Նյու Յորքին, հարավում և հարավ արևելքում Ատլանտյան օվկիանոսին, արևմուտքում Փենսիլվանիային և հարավ արևմուտքում` Դելավերին։ Նյու Ջերսին տարածքով չորրորդ ամենափոքրն է ԱՄՆ-ի նահանգների մեջ, բայց բնակչությամբ` 11-րդն է, իսկ բնակչության խտությամբ` առաջինը։ Նյու Ջերսին 2014 թվականի դրությամբ բնակչության մեկ շնչին ընկնող հարստությամբ երրորդն է ԱՄՆ նահանգների մեջ[3]։

Նյու Ջերսիում տեղաբնիկները բնակվել են ավելի քան 2.800 տարի։ 17-րդ դարի սկզբին հոլանդացիները և շվեդները այստեղ հիմնեցին առաջին եվրոպական բնակավայրերը[4]։ Հետագայում տարածքին տիրեցին անգլիացիները[5]` անվանելով Նյու Ջերսի պրովինցիաի Նորմանդյան կղզիների Ջերսի քաղաքի անունով[6]։ 18-րդ դարում Նյու Ջերսին դարձավ մի քանի ճակատամարտերի թատերաբեմ Ամերիկայի անկախության պատերազմի ժամանակ։

XIX դարում Նյու Ջերսիում կառուցվեցին մեծ քանակությամբ գործարաններ, որոնք օգնեցին Նյու Ջերսիին իրականացնել Արդյունաբերական հեղափոխություն։

Պաշտոնական մականունը Այգիների նահանգ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում Նյու Ջերսի նահանգում բնակվել են Լենապե ցեղի հնդիկները։ Հոլանդացի վերաբնիկները հաստատվեցին նահանգում 1630 թվականին։ Այժմյան Նյու Ջերսիի տարածքի մեծ մասը այժմյան Նյու-Յորք նահանգի մի մասի հետ մտնում էին Նոր Նիդեռլանդներ նահանգի մեջ` Նոր Ամստերդամ մայրաքաղաքով։ 1664 թվականին տարածաշրջանը անցավ Անգլիայի իշխանության տակ, երբ մի նավատորմի հրամանատարությամբ գնդապետ Ռիչարդ Նիկոլլզան, մտնելով Նոր Ամստերդամ նահանգի նավահանգիստ, գրավեց հոլանդական գաղութը։ Նույն 1664 թվականին Ջեյմս հերցոգ Յորկսին համաձայնել է, որ տարածքի մի մասը տեղափոխվի հյուսիսամերիկյան տարածք, որը ընկնում է Հադսոնի և Դելավեր գետերի միջև։ Տարածքի ղեկավար նշանակվել էին Ջոն Բերքլին և պարոն Ջորջ Քարթերթուն, և վերջինս ի պատիվ իր հայրենիքի այն կոչեց Նյու Ջերսի։ Ջերսիեցի Ջորջ Քարթերը խիզախ նավաստի էր, ով շարունակում էր հավատարիմ մնալ Սթյուարտների հարստությանը` դրա համար շատ ծանր տարիներին։ Եվ Կառլ Երկրորդը, ի նշան երախտագիտության Ջերսի կղում իրեն օգնելու համար, որոշում է պարգևատրել Ջորջ Քարթերին։

1758 թվականին Նյու Ջերսիում ստեղծվեց առաջին հնդկացիական ռեզերվացիան, իսկ հնդկացիները ճանաչվեցին որպես «ներքին կախյալ ազգեր», որոնք չունեն գերիշխանություն իրենց տարածքներում։

1776 թվականին Նյու Ջերսին մտնում էր այն 13 բրիտանական գաղութների մեջ, որոնք ապստամբեցին Մայր կայսրության դեմ։ «Անկախության պատերազմի» ընթացքում պետականությունը անցնում է մեկ կողմից մյուսին, որից հետո այն ստացավ «Հեղափոխություն խաչմերուկում» մականունը։ (անգլ.՝ Crossroads of Revolution): Այս անունը դրվում էր հուշադրամների հակառակ երեսի վրա, որի արժեքը 25 ցենտ է, այն թողարկվել է 1999 թվականին՝ ի պատիվ նահանգի։

1787 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Ջերսին դարձավ երրորդ նահանգը, որ մտավ Միացյալ Նահանգներոի մեջ։

20-րդ դարի վերջում այն փաստացի դարձել է հսկայական Նյու Յորքի Մետրոպոլիտեն տարածքի մի մասը։ Նահանգում է գտնվում Ատլանտիկ Սիթի խաղատների խոշոր կենտրոնը, որը միակ քաղաքն է Միացյալ Նահանգներում, բացառությամբ Լաս Վեգասի, որտեղ թույլատրված է խաղատներ կառուցել հողի վրա։ Չնայած լավ զարգացած ենթակառուցվածքներին և կյանքի բարձր որակին, կա բնակչության (հատկապես` սպիտակամորթերի) ինտենսիվ արտահոսք` դեպի հարավ, հատկապես Ֆլորիդա։ Միևնույն ժամանակ, նահանգ են ժամանում բազմաթիվ միգրանտներ, ովքեր գալիս են հիմնականում Լատինական Ամերիկայի տարածաշրջանից, որոնց թվում էր նաև, օրինակ, հայտնի երգչուհի Սելիա Կրուսը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Ջերսին գտնվում է Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում։ Տարածքը 22,608 քառակուսի կմ² է (տարածքով 47-րդ տեղում է աշխարհում), որից միայն 19.230 քառակուսի կիլոմետրն է (85.1%) չորային։ Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի (արևելքում) և Դելավեր Բայի (հարավ-արևմուտքում) ջրերով։ Այն սահմանակից է Նյու Յորքին (հյուսիս-արևելքում), Փենսիլվանիային (արևմուտքում) և Դելավերին (հարավ-արևմուտքում)։ Նահանգի ամենաբարձր կետը, ծովի մակարդակից 550 մետր բարձրությամբ, գտնվում ծայր հյուսիսում։ Տարածքը բարձրանում է հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք ուղղությամբ։ Ամենաերկար գետերը Հուդզոնն է և Դելավերը, մյուս գետերից նշանակալի են Մորիսը, Մանասկուան, Մալլիկան, Մասքոնետոնգը, Փասսեյիկը և Րարիտան։ Արևելյան ափի երկայնքով տեղակայված է Լոնգ-Բիչ կղզին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Ջերսիի կլիման բարեխառն մայրցամաքային է։ Ամռանը տաք է և խոնավ, տարվա ընթացքում միջին հաշվով 25 օր ջերմաստճանը հասնում է 32°, երբեմն` նույնիսկ անցնում է այն։ Ձմռանը հիմնականում պետության հյուսիսարևմտյան մասում ցուրտ է, ընդհանուր առմամբ ջերմաստիճանը ավելի ցածր է, քան մնացած մասերում։ Տարեկան տեղումների քանակը տատանվում է 1100-1300 մմ։ Պինդ տեղումների մակարդակը ձմռանը տատանվում է 25-38 սմ հարավային ափին, մինչև 38-76 սմ` կենտրոնական մասում և հյուսիս-արևելքում և հասնում է 100-130 սմ հյուսիս-արևմուտքում։ Միջին հաշվով, մեկ տարվա ընթացքում տեղումներով է 120 օր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի, 2013 թվականի հուլիսի 13-ին երկրի բնակչությունը կազմել է 8,899,339 մարդ, 2010 թվականի մարդահամարի տվյալներով այն կազմել է 8,791,894 մարդ։ Ռասայական կազմը հետևյալն է. սպիտակամորթներ (68.6% - ը 1970 - 88.6%), աֆրիկացիներ (13.7%), ասիացիներ (8.3%), բնիկ ամերիկացիներ (0.3%) և այլ ցեղեր (6 4%), 2 կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ (2,7%)։ Բնակչության խտությունը կազմում է 388,88 մարդ 1/ կմ-ի վրա (1-ին տեղում է ԱՄՆ-ում)։ Բնակչության մեծ մասը տեղակայված է Նյու-Յորքի և Ֆիլադելֆիայի հարակից տարածքներում, համեմատաբար նոսր են բնակեցված նահանգի հյուսիսարևմտյան և հարավարևելյան մասերը։

Մինչև 18 տարեկանները կազմում են բնակչության 24,8%, մինչև 65 տարեկանները` 13,2%։ Պետության բնակչության գերակշռող մասը կանայք են։

Ըստ 2005 թվականի տվյալների, մոտ 1,6 մլրդ մարդ ծնվելուց հետո ապրել է Նյու Ջերսիում։ Նահանգիբնակչությունը էթնիկ և կրոնական կազմով շատ բազմազան է։ Նյու Ջերսիի հիմնական էթնիկական խումբը կազմված է իտալացիներից (17,9%), իռլանդիացիներից (15,9%), աֆրիկացիներից (13,6%), գերմանացիներից (12,6%), լեհերից (6,9%) և հրեաներից ( 5 7%)։ Բնակչության մի զգալի մասի համար անգլերենը մայրենի լեզու չէ, 2000 թվականի մարդահամարի տվյալներով մոտ 12.31% -ը տանը խոսում են իսպաներեն, 1.12% - ը` իտալերեն, 1.03%-ը` պորտուգալերեն և 1.02%-ը` տագալերեն[7]։ 2010 թվականի տոկոսային հաշվարկով` ապօրինի ներգախթյալների թիվը կազմում է 6.4% (այդ չափանիշով 4-րդ ամենաբարձր տեղն զբաղեցնող նահանգն է)[8]։

Բնակչության դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1940- 4 160 165 մարդ
  • 1950- 4 835 329 մարդ
  • 1960- 6 066 782 մարդ
  • 1970- 7 168 164 մարդ
  • 1980- 7 364 823 մարդ
  • 1990- 7 730 188 մարդ
  • 2000- 8 414 350 մարդ
  • 2010- 8 791 894 մարդ
  • 2013- 8 899 339 մարդ

Օրենքներ և կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահապատժի կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի դեկտեմբերի 17-ին նահանգապետ Ջոն Կորզին կազմեց օրենսդրություն, որը լիովին վերացրել է մահապատիժը Նյու Ջերսիում։ Նյու Ջերսին երրորդ նահանգն է, որ ընդունել է այդպիսի օրենսդրություն, Այովա և արևմտյան Վիրջինիա նահանգներից հետո, որոնք ընդունել են այդ օրենսդրությունը 1965 թվականին։ Նյու Ջերսիում, կան միայն մի քանի մարդ, որվքեր դատապարտված են մահապատժի։ Առաջինը ամենահայտնի մարդասպան Ջեսսի Տիմմենդեկասն է։ Տիմմենդեկասը դատապարտվել է մահապատժի 1996 թվականին Մենգան Կանկային բռնաբարության և սպանության համար։ Կորզինը 2007 թվականին ստորագրել է մի օրինագիծ, որը փոխարինել է մահապատիժը ցմահ ազատազրկման՝ առանց հնարավորության վաղաժամկետ ազատ արձակման։

Տրանսպորտային հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի տրանսպորտային ընկերությունը ծառայում New Jersey Transit-ին, որը ներառում է հետևյալ կետերը՝

  • Նյու Ջերսի նահանգը ունի NJ Trenzit երկաթգիծը, որի վրայով անցնում է սեզոնային տոմս ունեցող ուղլոր գնացքը, Նյու Յորքում, ինչպես նաև այն մոտ է բնակավայրերին։ Նաև Նյու Յորքում կարելի է ձեռք բերել PATH համակարգ։
  • Նյու Ջերսին սպասարկում է ավելի քան 300 ավտոբուսային երթուղիներ, որը կապում է Նյու Յորքը, Ֆիլադելֆիան և Նյու Յորքի հարևան բնակավայրերը։
  • Hudson Bergen Light Rail երկաթուղային համակարգը ապահովում է Նյու Ջերսի նահանգի բնակիչների հյուսիսարևելյան մասի համար հարմարավետ կապեր։ Այն կապում է Վիհոքեն, Հոբոքեն, Ջերսի-Սիթի և Բեյոն քաղաքները։ համակարգը աշխատում է մետաղալարի էլեկտրաէներգիայով շփվելու միջոցով։
  • PATH (անգլ.՝ Port Authority Trans-Hudson) երկաթուղային համակարգը Մանհեթենը կապում է Նյու Ջերսի նահանգի քաղաքների՝ Ջերսի-Սիթիի, Հոբոքենի, Հարիսոնի Նյուարքի հետ։ Համակարգը գործում է նավահանգստի վերահսկողության տակ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՄՆ բյուրոյի տնտեսական վերլուծության, պետական համախառն արտադրանքը 2003 թվականին կազմեել է 397 մլրդ դոլար։ Միացյալ Նահանգների հինգ շրջանները դասվում են պետության ամենաբարձր եկամտաբեր աղբյուրները։ ԱՅն շրջաններն են ՝ Սոմերսեթը (7-րդ տեղ), Մորրիս (10-րդ տեղ), Հանթերդոն (13-րդ տեղ), Բերգեն (21-րդ տեղ) և Մոնմութ (42-րդ տեղ), ԱՄՆ-ի առաջին հարյուր առավել «հարուստ» թաղամասերը մտնում են չորսից ավելի նահանգ համայնքների մեջ։

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն կրթության քաղաք Ռիջվուդը (հինգ տարրական դպրոցներ, երկու միջին (երկուսն էլ ունեն 10 միավորանոց համակարգ) և մեկ ավագ դպրոց) գտնվում է նահանգի հյուսիսում։

Պետության ամենահայտնի համալսարանները Փրինսթոնի և Ռաթգերսի համալսարաններն են։ Փրինսթոնի համալսարանը զբաղվում է խորացված ուսումնասիրությամբ, որտեղ աշխատել են՝ Ալբերտ Էյնշտեյնը, Ջոն Ֆոն Նոյման և Քուրթ Գոդելը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետությունը ունի մի քանի երկնաքեր, որոնցից ամենաբարձրը Ջերսի-Սիթի քաղաքի Հադսոն փողոցում է՝ 238 մետր։

Տեսնել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոնքլերսքիի արվեստի թանգարան[9]։
  • Ջերսի Դևիլ (առասպելական արարած)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. https://www.state.nj.us/nj/about/facts/nickname/
  3. Kathleen Lynn; Dave Sheingold (2015 թ․ սեպտեմբերի 17). «Incomes up, poverty down in N.J. -- but only slightly». North Jersey Media Group. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին. {{cite web}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  4. «NJ History Outline». Usgennet.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  5. «Encyclopedia – New Jersey History». 2000–2011 Pearson Education, publishing as Infoplease. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «MSN Encarta». Webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  7. Modern Language Association
  8. Slevin, Peter. New Arizona law puts police in 'tenuous' spot
  9. Մոնքլերսքիի արվեստի թանգարան
  10. Ջերսի Դևիլ (առասպելական արարած)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • nj.gov – Պաշտոնական կայք