Միջին եվրոպական հարթավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալթիկ ծով

Միջին եվրոպական հարթավայր, գտնվում է հիմնականում Լեհաստանի, ԳԴՀ, ԳՖՀ հյուսիսում և Դանիայում։ Սահմանափակված է հյուսիսում Հյուսիսային և Բալթիկ ծովերով, հարավում՝ Հերցինյան Եվրոպայի լեռներով ու բարձրություններով։ Երկարությունը արևմուտքից արևելք մոտ 600 կմ է, լայնությունը՝ 200-ից մինչև 500 կմ, գերիշխում են 50-100 մ բարձրությունները (աոանձին մորենային թմբեր՝ ավելի քան 300 մ)։ Կազմված է կրաքարերից և ավազաքարերից, ծածկված՝ սառցադաշտային նստվածքներով։ Կլիման բարեխառն է, անցումային՝ ծովայինից ցամաքայինի։ Հունվարի միջին ջերմաստիճանը արևմուտքում -1-ից մինչև -3°C է, արևելքում՝ -2-ից մինչև -4°C, հուլիսինը՝ ամենուրեք 17-19°C, տարեկան տեղումները արևմուտքից արևելք պակասում են՝ 800-ից մինչև 500 մմ։ Ձնածածկույթը արևմուտքում հաստատուն չէ, արևելքում՝ 1,5-2 ամիս։ Գետային ցանցը (Օդրայի, Էլբայի, Վեգերի, Հռենոսի ավազաններ և այլն) խիտ է։ Շատ են սառցադաշտային ծագման լճերը։ Հողերը գորշ անտառային և պոդզոլային են։ Բուսածածկույթը՝ հյուսիսում հավամրգի և տորֆաճահճային տեսակներ, արևելքում և արևմուտքում՝ անտառներ, գետահովիտներում՝ մարգագետիններ։ Զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահությամբ։ Միջին եվրոպական հարթավայրը խիտ բնակեցված է։ Խոշոր քաղաքներն են Պոզնանը (Լեհաստան), Բեռլինը (ԳԴՀ), Արևմտյան Բեռլինը (հատուկ քաղաքական միավոր), Համբուրգը, Բրեմենը, Հանովերը (ԳՖՀ), Ամստերդամը, Ռոտերդամը (Նիդերլանդներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png