Կոլայի թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլայի թերակղզի

Կոլայի թերակղզի[1], Ռուսաստանի եվրոպական մասի ծայր հյուսիս-արևմուտքում, Մուրմանսկի մարզում։ Ողողվում է Բարենցի և Սպիտակ ծովերով։ Տարածությունը՝ մոտ 100 հզ. կմ²։ Արևմուտքում են գտնվում Խիբինի և Լովոզերյան տունդրայի լեռնազանգվածները (մինչև 1120 մբարձրությամբ), կենտրոնական մասում՝ Կեյվիշրբաժան բլրաշարը (մինչև 397 մ)։ Կանապատիտի, նիկելի, երկաթի, փայլարի, տիտանմագնետիտի հանքավայրեր, հազվադեպ և գունավոր մետաղների երևակումներ։ Կլիման համեմատաբար մեղմ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը —8°-ից — 13 °C է, հուլիսինը՝ 8°-ից 14 °C։ Հարուստ է սահանքավոր գետերով։ Խոշոր լճերից են Իմանդրան, Ումբոզերոն, Լովոզերոն։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Մուրմանսկն է։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 51։ ISBN 99941-56-03-9։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png