Ավազաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավազաքար

Ավազաքար, մանրաբեկոր նստվածքային ապար, կազմված է կրով, կավով և այլ նյութերով ցեմենտացված ավազից։ Ըստ բեկորների տրամաչափերի, ավազաքարերը լինում են՝ խոշորահատիկ (>0, 5 մմ), միջահատիկ (0, 25 - 0, 5 մմ) և մանրահատիկ (0, 1֊ 0, 25 մմ), ըստ միներալային կազմի՝ քվարցային, արկոզային և գրաուվակային։ Ավազաքարերի ֆիզիկական հատկությունները, կապված նրանց միներալային կազմի, ցեմենտացման աստիճանի և բեկորների սեղմվածության հետ, փոփոխական են, խտությունը՝ 2500 - 2900 կգ/մ3, ծավալային կշիռը՝ 2, 1–2, 8, Հայաստանում։ Օգտագործվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում (շինարարական, քիմիական, թղթի, հղկող նյութերի ևն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png