Մեսետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հացահատիկի դաշտ Մեսետայում

Մեսետա (իսպ.՝ Meseta), Իբերյան Մեսետա, Կաստիլյան սարահարթ, սարահարթ, գրավում Պիրենեյան թերակղզի մեծ մասը։ Կենտրոնական Կորդիլիերներով (Ալմանսոր լեռ, 2592 մ-ի ամենաբարձր կետը) Մեսետան բաժանվամ է Հին Կաստիլիա և Նոր Կաստիլիա սարահարթերի։ Կան կապարի, պղնձի, սնդիկի, կոբալտի, երկաթի, ոսկու, անագի և վոլֆրամի հանքավայրեր։ Կլիման մերձարևադարձային է, միջերկրածովյան։ Խոշոր գետերն են Դուերոն, Տախոն, Գվադիանան, Մինիոն։ Գերիշխում են գորշանտառային և շագանակագույն հողերը։ Տարածված են մակվիսի, գարիգայի և տոմիլյարի բուսական համակցությունները, լեռներում՝ անտառները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 467
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսետա» հոդվածին։