Յուտլանդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուտլանդիա
Jutland Peninsula map.PNG
Տեղագրություն Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս
Ողողող ջրեր Հյուսիսային ծով
Բալթիկ ծով
Ամենաբարձր կետ 40000
Երկիր Դանիա Դանիա
Գերմանիա Գերմանիա

55°37′46.38″ հս. լ. 9°12′03.78″ ավ. ե. / 55.62955° հս. լ. 9.20105° աե. ե. Յուտլանդիա (դան.՝ Jylland, գերմ.՝ Jütland։ «Յուտերի երկիր», լատ.՝ Cimbria, Iutia, Iutlandia), թերակղզի Եվրոպայում, բաժանում է Բալթիկ և Հյուսիսային ծովերը։ Մակերեսը՝ մոտ 40 հազար կմ²։ Թերակղզու հյուսիսային մասը (ավելին քան 2/3) պատկանում է Դանիային, հարավայինը՝ Գերմանիային (Շլեզվիգ-Հոլշտեյն երկիր)։ Դանիական մասը ավելացվել էր 1920 թվականին ռեֆերենդումի արդյունքներով։

XIX-րդ դարի վերջում Կիլի ջրանցքի կառուցման հետ փաստորեն դարձել է կղզի։

Աշխարհագրությունը[խմբագրել]

Յուտլանդիայի ափեզրի դյուները

Թերակղզու ափեզրով սովորական են դյուները, որոնք երբեմն ձևավորում են ավազե կղզյակներ, որոնք բաժանված են ափից ծանծաղուտներով։ Արևելյան ափեզրը չափազանց կտրտված է ծովախորշերով։ Կազմված է հիմնականում կիրային և կավային ապարներից, որոնք ծածկված են սառցադաշտային նստվածքներով։ Բարձրությունը մինչև 173 մ։ Ռելիեֆը հարթ է, տեղ-տեղ ցածր քարքառային ծագման բլուրներով։ Կլիման չափավոր է, ծովային։ Հունվարի միջին ջերմաստիճանն է 0 °C, իսկ հուլիսինը՝ 15 °C։ Տարվա ընթացքում տեղում են 600 - 800 մմ տեղումներ։ Յուտլանդիայի հիմքի մոտ կառուցված է Կիլի ջրանցքը։ Անտառները կազմում են տարածքի մոտ 9 %։ Կատարվում է ինտենսիվ գյուղատնտեսություն։

Թերակղզու հյուսիսային մասը անջատվել է Լիմ ֆյորդով 1825 թվականի ջրհեղեղի արդյունքում և առաջացրել կղզի Վենսյուսել-Տի, սակայն ավանդաբար շարունակվում է դիտվել որպես թերակղզու մաս։

Պատմությունը[խմբագրել]

Յուտլանդիան պատմականորեն հանդիսանում է Դանիայի երեք հողերից մեկը, մյուս երկուսը՝ Սկանիան և Զելանդիան։ Ավելի վաղ, համաձայն Կլավդիուս Պտղոմեոսի թերակղզում բնակվում էին տևտոնները, կիմվրները և գարուդները։

450 թվականից սկսած շատ անգլներ, սաքսեր, յուտեր և ֆրիզեր Յուտլանդիայից տեղաշարժվել են Բրիտանական կղզիներ։ Սա կարող էր կապված լինել հուների տեղաշարժերով, սակայն ավելի հավանական է, որ տեղաշարժը կապված էր դաների ներխուժման հետ, յուտերի և դաների պատերազմները ամենաարյունալիներն էին։

Պաշտպանվելու համար քրիստոնեա ֆրանկ կայսրներից դաները կառուցել էին Դաներվիրկե («Դանիացիների պատ») պատնեշը, որը անցնում էր հարավային Յուտլանդիայով Հյուսիսային ծովից մինչև Բալթիկ ծով։ Կարլոս Մեծ ջախջախեց սաքսերին թերակղզու ամենահարավային մասում (ապագա Հոլշտեյնի տարածք) և վերաբնակեցրեց այստեղ իր զինակիցներին՝ օբոտրիտներին։

Բալթիկ և Հյուսիսային ծովերի միջև անցումը արագացնելու համար թերակղզում փորվել են բազմաթիվ ջրանցքներ, մասնավորապես Էյդերկանալը տասնութերորդ դարի վերջում և Կիլի ջրանցքը, որի շինարարությունը ավարտվել է 1895 թվականին և օգտագործվում է մինչև այսօր։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Յուտլանդյան ճակատամարտը դարձավ պատմության մեջ ամենախոշոր ծովային ճակատամարտը։

Դանիական մաս[խմբագրել]

Օրհուս՝ Դանիայի մեծությամբ երկրորդ քաղաքը

Յուտլանդիայի համար սովորական են յուտական (յուտլանդական) դիալեկտները, որոնք զգալիորեն տարբերվում են դանիերենից, հատկապես արևմտյան և հարավային դիալեկտները։

Թերակղզու դանիական մասի խոշոր քաղաքներն են՝

Օրհուսը, Ռանդերսը, Կոլդինգը, Հորսենսը, Վայլեն, Ֆրեդերիցիան, Հարդերսլևը և մի շարք փոքր քաղաքներ միասին կազմում են Արևելա-Յուտլանդական ագլոմերացիան։ Յուտլանդիայի դանիական մասի վարչականորեն բաժանված է երեք մասի՝ Հյուսիսային Յուտլանդիա, Կենտրոնական Յուտլանդիա և արևմտյան մասը Հարավային Յուտլանդիա։

Գերմանական մաս[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Շլեզվիգ-Գոլդշտեյն
Թերակղզու գերմանական մասի խոշորագույն քաղաքը՝ Կիլ

Յուտլանդիայի հարավային երրորդ մասը հանդիսանում է Գերմանիայի ֆեդերալ երկիր Շլեզվիգ-Հոլշտեյնը։ Այն կազմված է երկու մասից, նախկին դքսություններ Շլեզվիգից և Հոլշտեյնից, որոնք անցնում էին դանիական կառավարումից գերմանական և հակառակը մի քանի անգամ։ Դանիա-գերմանական սահմանի վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 1920 թվականին, երբ Դանիաին է անցել Հյուսիսային Շլեզվիգի տարածքը (այժմ Հարավային Յուտլանդիա)։

Պատմականորեն Յուտլանդիայի հարավային սահմանն է հանդիսանում Այդեր գետը, որը նույնպես հանդիսանում է Շլեզվիգի և Հոլշտեյնի միջև սահմանը, ինչպես նաև դանիական և գերմանական ազդեցության ոլորտների սահմանը IX-րդ դարից մինչև 1864 թվականը։ Չնայած Շլեզվիգ-Հոլշտեյն երկրի մեծ մասը աշխարհագրորեն հանդիսանում է Յուտլանդիա թերակղզու մաս, գերմանական մասի բնակիչների մեծ մասը իրենց չեն համարում Յուտլանդիայի բնակիչներ և չեն անվանում «յուտլանդացիներ», այս տարածքը հաճախ անվանում են Հյուսիսային Գերմանիա (գերմ.՝ Norddeutschland), իս իրենց բնակիչները համարում են հյուսիսային գերմանացիներ (գերմ.՝ Norddeutsche

Յուտլանդիայի գերմանական մասի խոշոր քաղաքներն են՝ Կիլը, Լյուբեկը, Ֆլենսբուրգը և Նոյմյունստերը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg