Կիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիր, կրաքարի, կավճի և կարբոնատային այլ ապարների թրծումից ու հետագա վերամշակումից ստացվող արտադրանքի ընդհանուր անվանումը։ Հիմնականում «Կիր» անվան տակ միավորում են չհանգած կիր (CaO) և ջրի հետ դրա փոխազդեցության արդյունքը՝ հանգած կիր Ca(OH)2։ Դրանք լայնորեն կիրառվում են շինարարությունում, մետալուրգիայում, քիմիական արդյունաբերությունում, շաքարի թղթի, ապակուն այլ արտադրություններում։ Շինարարական կիրը (պարունակում է մինչև 95% CaO) որպես կապակցանյութ օգտագործվում է շինարարական շաղախներ և բետոններ պատրաստելիս, ինչպես նաև սիլիկատային աղյուսի, ավտոկլավ սիլիկատաբետոնային շինվածքների արտադրություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png