Կավիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դպրոցական կավիճ

Կավիճ, թույլ կապակցված, սպիտակ, մանրահատիկ ապար։ Կազմված է, գլխավորապես, կոկոլիտոֆորիդների (պլանկտոն ջրիմուռներ) և ֆորամինիֆերների (արմատոտանիներ) կալցիտային մնացորդներից։ Հիմնական բաղադրամասը կալցիտն է (90—99%)։ Առկա են նաև այլ միներալներ՝ մոնտմորիլոնիտ, հիդրոփայլարներ, պիրիտ, օպալ և այլն։ Բնորոշ է վերին կավճի համար։ Մեծ հզորության նստվածքները տարածված են էմբա գետից (Ղազախստան) մինչև Մեծ Բրիտանիա։ Հանքավայրեր կան ԽՍՀՄ տարածքում (Բրյանսկի, Բելգորոդի, Ուլյանովսկի մարզեր), Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում։ Օգտագործվում է կրի, պորտլանդցեմենտի, դպրոցական կավճի պատրաստման համար, որպես կաուչուկի լցանյութ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png