Կալցիումի օքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալցիումի օքսիդ
Calcium-oxide-3D-vdW.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում Կալցիումի օքսիդ
Քիմիական բանաձև CaO
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 56.077 գ/մոլ
Ագրեգատային վիճակ պինդ
Խտություն 3.37 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Տրոհման ջերմաստիճան 2570 °C
Գոյացան էնթալպիա -635,09 կՋ/մոլ
Դասակարգում
CAS համար 1305-78-8
SMILES [Ca]=O
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալցիումի օքսիդ, կալցիումի թթվուկ, չհանգած կիր, քիմիական բանաձը՝ CaO, կալցիումի միացությունը թթվածնի հետ։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 3400 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 2585°C։ Կալցիումի օքսիդը սպիտակ, ծակոտկեն նյութ է։

Ստացումը[խմբագրել]

Արդյունաբերության մեջ Կալցիումի օքսիդը ստանում են կրաքարի ջերմային քայքայման հետևանքով։
CaCO3 → CaO + CO2

Նաև կալցիումի օքսիդ կարելի է ստանալ պարզ նյութերի փոխազդման հետևանքով
2Ca + O2 → 2CaO

կամ կալցիումի հիդրօքսիդի և կալցիումական աղերի թթվածին պարունակող թթումերի ջերմային քայքայման հետևանքվ․
2Ca (NO3)2 → 2CaO + 4NO2 + O2

Քիմիական հատկություններ[խմբագրել]

Ջրի հետ փոխազդելիս առաջացնում է Ca (OH)2՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն (կիրը հանգցնելու պրոցես)։
Cao + H2O ⇄ Ca (OH)2 + 63.7 կՋ/մոլ

Կիրառություն[խմբագրել]

Կիրառվում է կալցիումի կարբիդի ստացման համար, շինարարության, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, մետալուրգիայում և այլուր։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png