Օրհուս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Քաղաք
Օրհուս
Aarhus
|
|||||||||||||||||||||||||||||||||
Օրհուս (դան.՝ Aarhus ˈɒːhuːˀs), Դանիայի երկրորդ քաղաքն ըստ մեծության և երկրորդ նավահանգիստն ըստ կարևորության։ Տեղակայված է Յուտլանդիա թերակղզու արևելքում՝ Օրհուս-Բուգտ ծովախորշի ափին։ Վարչական կենտրոնն է Օրհուսը։ Բնակչությունը՝ 310,956 մարդ։[1]
Բովանդակություն |
Անվանումը[խմբագրել]
Անվանման (դան.՝ Aarhus կամ Århus) հիմքում սկզբնապես ar-os «գետաբերան» բառը. ենթադրում են, որ անվանման hus բաղադրիչն ավելի ուշ ժամանակների վերաիմաստավորման արդյունք է` ստորին գերմաներենի տեղանունաբանության մեջ հաճախակի հանդիպող «տուն, բնակատեղ» տարրի ազդեցության ներքո[2]։
Պատմություն[խմբագրել]
Առաջին անգամ հիշատակվում է 948-ին[2]։
Ճարտարապետությունը[խմբագրել]
Պահպանվել են ռոմանո-գոթական տաճար և եկեցիներ (XI - XV դդ.)։[3]
Քույր քաղաքներ[խմբագրել]
— Բերգեն, Նորվեգիա
— Գյոթեբուրգ, Շվեդիա
— Տուրկու, Ֆինլանդիա
— Կույալլեկ, Գրենլանդիա
— Հարբին, Չինաստան
— Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
— Ռոստոկ, Գերմանիա
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Kommuner på landkortet — Danmarks Statistik
- ↑ 2,0 2,1 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Ե., «Լույս», 1989, էջ 454։
- ↑ ՀՍՀ, հատոր 12, Ե., 1986, էջ 599։
Աղբյուրներ[խմբագրել]
- Օրհուսի համասարանի կայք (անգլերեն), (դան.)