Բերգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բերգեն
Bergen
Զինանշան
Զինանշան
Bergen 10 (5584284999).jpg
60°23′33″ հս. լ. 5°19′24″ ավ. ե. / 60.3925° հս. լ. 5.323333° աե. ե.
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Ֆյուլքե Հորդալանդ
Քաղաքապետ Տրուդե Դրևլանդ
Հիմնադրված է 1070
Այլ անվանումներ Bjørgvin
Մակերես 465 կմ²
Բնակչություն 265 244[1] մարդ (2012)
Խտություն 569,7 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքսներ 5003-5098 (ք. Բերգեն)
5101-5124 (այլ բնակավայրեր)
Պաշտոնական կայք www.bergen.kommune.no
##Բերգեն (Նորվեգիա)
Red pog.png

Բերգեն (նորվ.՝ Bergen [ˈbærɡən]), Նորվեգիայի երկրորդ ամենամեծ քաղաքը, Հորդլանդիա ֆյուլքեի մայրաքաղաքը և Արևմտյան Նորվեգիայի խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է երկրի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին՝ Միդտորլան տարածաշրջանում։ Զբաղեցնում է Բերգենյան թերակղզին։

Մինչ 1299 թվականը եղել է Նորվեգիայի քաղաքը, մոտավորապես մինչ 1830-ական թվականները՝ երկրի խոշորագույն քաղաքը։ Այսօր Բերգենը խոշոր նավահանգիստ և նավթային արդյունաբերության կենտրոն է։ Քաղաքն ունի համալսարան։

Բերգենի միջնադարյան նավամատույցը ՅՈւՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2000 թվականին Բերգենը ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այստեղ է անցկացվել Եվրատեսիլ 1986 երգի մրցույթը։

Պատմություն[խմբագրել]

Քաղաքը հիմնադրվել է 1070 թ.-ին Վոգենյան բուխտայի ափին Օլաֆ III արքայի կողմից Bjørgvin անվամբ։ Մի քանի տասնամյակ անց բուխտայի հյուսիսային եզրին կանգնեցվեց Բերգենխուս քարե ամրոցը։ XII և XIII դարերում Բերգենում ապրել են նորվեգական արքաներն ու եպիսկոպոսները։ 1217-1299 թթ.-ին Բերգենը եղել է միջնադարյան Նորվեգիայի մայրաքաղաքը։

XIV դարում նորվեգական միապետության թուլացման հետ մեկտեղ Բերգենում իշխանությունն անցավ հանզենյան առևտրականների ձեռքը։ Նրանց է քաղաքը պարտական իր գեղեցիկ զբոսավայրերով։ Բերգենում առևտրականների կառավարումը տևեց մինչև XVIII դար։

Չնայած 1702 և 1916 թթ.-ի ավերիչ հրդեհներին՝ Բերգենը գրեթե իր ողջ պատմության ընթացքում մնաց Նորվեգիայի արևմտյան ափի կարևորագույն նավահանգիստը։ 1665թ.-ին հենց Վոգենյան բուխտայում բռնկվեց անգլո-հոլանդական պատերազմներից մեկը։

Աշխարհագրական դիրք[խմբագրել]

Բերգենը տեղակայված է Նորվեգիայի արևմտյան մասում՝ Հյուսիսային ծովի ափին։ Բերգենի կոմունայի (քաղաքապետարանի) շրջանակներում ափը բաժանված է մի քանի ֆյորդերի։ Կոմունան բաղկացած է մի քանի հովիտներից, որոնք բացվում են դեպի ծով, իսկ Բերգենը գտնվում է Բերգենսդալեն հովտում՝ Բերգենյան թերակզղում։ Բերգենի կոմունայում նաև մի շարք լճեր կան, որոնցից խոշորագույնն է Կալանվանետը (Kalandvannet)։


Բերգեն քաղաքի համայնապատկերը
Քաղաքի թաղամասերից մեկի համայնապատկերը

Կլիմա[խմբագրել]

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բերգենի
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 3,1 3,3 6,1 9,2 14,2 16 18,8 18,6 15,2 11,1 7,5 5 10,7
միջին նվազագույնը (°C) -0,5 -0,9 0,4 3 6,7 9,6 12,2 12 9,5 6,1 3,4 1,3 5,2
տեղումների քանակը (մմ) 179 139 109 140 83 126 141 167 228 236 207 203 1958
Աղբյուր՝ Տուրիստական պորտալ

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]