Տուրկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Տուրկու
ֆիններեն՝ Turku
շվեդ.՝ Åbo
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Հիմնադրված է1229[1] թ.
Մակերես249,1 կմ², 245,63 կմ², 3,47 կմ²
ԲԾՄ0 մետր
Պաշտոնական լեզուֆիններեն[2] և շվեդերեն[2]
Բնակչություն 182281 մարդ (2014)
Խտություն 741.98 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Փոստային դասիչ20000–20960
Պաշտոնական կայքturku.fi(ֆին.), turku.fi/sv(շվեդ.) և turku.fi/en(անգլ.)
Տուրկու (Ֆինլանդիա)##
Տուրկու (Ֆինլանդիա)

Տուրկու (ֆիններեն՝ Turku Լսել [ˈturku], շվեդ.՝ Åbo Լսել [ˈoːbu]), քաղաք և նավահանգիստ Ֆինլանդիայի հարավ-արևմուտքում։ Տուրկուում՝ որպես քաղաք, սկսել են բնակվել 13-րդ դարում, և հավանաբար Տուրկուն հիմնադրվել է այդ դարի վերջին՝ հանդիսանալով ամենահին քաղաքը Ֆինլանդիայում։ Այն արագ դարձավ Ֆինլանդիայի ամենակարևոր քաղաքներից մեկը և այդ կարգավիճակը պահպանեց հարյուրավոր տարիներ։ Քաղաքը պաշտոնապես երկլեզու է. ֆիններենը՝ որպես հիմնական լեզու, օգտագործվում է բնակչության 87.7 % կողմից, իսկ շվեդերենը մայրենի լեզու է հանդիսանում բնակչության 5.3 %-ի համար։ Տուրկուն հանդիսանում է դարպասներ դեպի Արևմուտք, իսկ եվրոպական E18 երթուղին Տուրկուն կապում է ինչպես Սանկտ Պետերբուրգի, այնպես էլ Ստոկհոլմի հետ։ Քաղաքն ունի մեծ նավահանգիստ, որն ապահովում է բեռնափոխադրում և ուղևորափոխադրում՝ կապ հաստատելով Ալանդյան կղզիների և Շվեդիայի հետ։ Տուրկուի օդակայանը Ֆինլանդիայում հանդիսանում է հինգերորդը մեծությամբ և երկրորդը բեռնափոխադրմամբ։ Տուրկուն հայտնի է որպես գիտական և մշակութային կենտրոն. 13-րդ դարից այստեղ գործում էին երկու դպրոցներ, իսկ 1640 թվականին հիմնադրվեց առաջին համալսարանը[3]։ 1722 թվականին քաղաքում սկսեց տպագրվել Ֆինլանդիայում առաջին թերթը։ Տալլինի՝ Էստոնիայի մայրաքաղաքի հետ միասին 2011 թվականին Տուրկուն ընտրվեց որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ 1996 թվականին այն հռչակվեց Ֆինլանդիայի Սուրբ ծննդյան մայրաքաղաք[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրկուն ունի երկար պատմություն որպես Ֆինլանդիայի ամենամեծ քաղաք և վարչական կենտրոն, սակայն վերջին երկու հարյուր տարիների ընթացքում Տուրկուին գերազանցում է Հելսինկին։ Հանդիսանում է Ֆինլանդիայի ամենահին քաղաքը[5] և պետության առաջին մայրաքաղաքը։ Սկզբնապես, «Ֆինլանդիա» բառը վերաբերում էր միայն Տուրկուին։ Չնայած այս տարածքում հայտնաբերված հնէաբանական մնացորդները վերագրվում են Քարե դարին, Տուրկուն՝ որպես քաղաք, հիմնադրվել է ուշ 13-րդ դարում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.visitturku.fi/en/visit-turku-en/turkuenvirons/city-turku
  2. 2,0 2,1 http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  3. «Գրագիտությունը Ֆինլանդիա եկավ Տուրկուի միջոցով».(չաշխատող հղում)
  4. «Christmas City » Turku, the Finnish Christmas City». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Destinations in Finland - Official Travel and Tourism Guide». Visitfinland.com.
  6. Aki Pihlman. «Varhainen Turku rakennettiin pellolle» (Finnish). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)