Զելանդիա (կղզի)
Զելանդիա (դան.՝ Sjælland [ˈɕɛˌlænˀ]), Բալթիկ ծովի և Դանիայի ամենամեծ կղզին, Դանիայի թագավորության կազմում երրորդը Գրենլանդիայից և Դիսկոյից հետո: Բնակչությունը 2007 թվականի տվյալներով կազմում է 2 130 541 մարդ, բնակչության խտությունը` 303,021 մարդ/կմ²:
Աշխարհագրությունը [խմբագրել]
Կղզին գտնվում է Կատեգատ նեղուցի և Բալթիկ ծովի միջև: Շվեդիայից բաժանվում է Էրեսուն նեղուցով, իսկ Ֆյուն կղզուց Մեծ գոտի նեղուցով: Զելանդիայի մակերեսը կազմում է 7031 կմ²: Ափերը նիմնականում ցածրադիր են, խիստ կտրտված են ֆյորդերով և ծովածոցերով (Իսե-ֆյորդ, Սայերյո-Բուգտ և այլն):
Զելանդիայի վրա գտնվում են բազմաթիվ լճեր, այդ թվում նաև Դանիայի ամենամեծ լիճը` Արեսյոն: Կղզու վրա գտնվող Սուս-Աա գետի երկարությունն է 82 կմ: Դեռևս XX-րդ դարի սկզբում կղզին ծածկված էր հիանալի հաճարենու և կաղնու անտառներով, սակայն այժմ այս անտառների մակերեսը խիստ պակասել է: Զելանդիայի արևելյան ափին և մոտ գտնվող Ամագեր կղզու վրա է գտնվում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը:
Ծագումնաբանությունը [խմբագրել]
Անվանումը առաջացել է դանիական Sæl (փոկ) և land (երկիր) բառերից, քանի-որ Զելանդիայի ափերին բնակվում էին մեծ քանակությամբ փոկեր: Ժամանակակից գրառումով կղզու անվանման Sjæl մասը նշանակում է ոգի, այնպես, որ Զելանդիան կարելի է անվանել ոգու երկիր:
Կարևոր քաղաքները [խմբագրել]
- Ֆրեդերիկսբերգ (Frederiksberg)
- Հելսինգոր (Helsingør)
- Հիլերյոդ (Hillerød)
- Հոլդբեկ (Holbæk)
- Կոպենհագեն (København)
- Կյոգե (Køge)
- Նեստվեդ (Næstved)
- Պրեսյո (Præstø)
- Ռոսկիլդե (Roskilde)
- Սլագելսյե (Slagelse)
- Սլանգերուպ (Slangerup)
- Սորյո (Sorø)
- Վորդինգբորգ (Vordingborg)
- Վալենսբեկ (Vallensbæk)