Էրեսուն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրեսուն (դան.՝ Øresund, շվեդ.՝ Öresund), նաև Զունդ (գերմ.՝ Sund), Նեղուց Զելանդիա կղզու (Դանիա) և Սկանդինավիա թերակղզու (Շվեդիա) միջև: Մյուս Դանիական նեղուցների հետ միացնում է Բալթիկ և Հյուսիսային ծովերը:
Էրեսունի մոտ են գտնվում երկու խոշոր քաղաքներ՝ Կոպենհագենը և Մալմյոն, որոնք իրար են միացված Յորսունդ կամուրջով, որը բաղկացած է կամուրջից և թունելից: