Կատեգատ
Կատեգատ (դան.՝ Kattegat, շվեդ.՝ Kattegatt), նեղուց Յուտլանդիա թերակղզու արևելյան ափեզրի և Սկանդինավիա թերակղզու հարավ-արևմտյան մասին միջև: Միացնում է Հյուսիսային ծովը Սկագերակ նեղուցով Բալթիկ ծովի հետ Էրեսուն, Փոքր գոտի և Մեծ գոտի նեղուցներով: Երկարությունը մոտ 200 կմ, լայնությունը՝ 60 կմ հյուսիսում և մինչև 122 կմ հարավում: Խորությունը կազմում է 10 - 30 մետր, հյուսիսային մասում ավելին քան 50 մ:
Կատեգատ նեղուց են թափվում Գյոտա-Էլվ, Լագան, Նիսան, Էտրան, Վիսկան գետերը Շվեդիայի կողմից, և Գուդենո գետը Դանիայի կողմից:
Նեղուցում գտնվող խոշորագույն կղզիներն են Սամսյոն, Ուրուստը, Լեսյոն, Անհոլտը: Վերջին երկուսը անվանում են նաև դանիական «անապատային գոտի» նրանց չոր ամառային կլիմայի պատճառով:
Նեղուցում գոյություն ունեն երկու հոսանք՝ հյուսիս ուղղված ավելի քիչ աղի ջրի մակերևույթին մոտ և ավելի աղի խորքային հոսանք, որն ուղղված է դեպի հարավ: Ափամերձ ջրերը ձմռանը սառչում են:
Kattegat անվանումը առաջացել է նիդերլանդերեն Kat (կատու) և Gat (անցք) բառերից: Այս անվանման ծագումը գալիս է Միջին դարերից, երբ նավապետները անվանում էին այս նեղուցը նեղ ինչպես «կատվի անցումը», քանի որ այստեղ կան շատ ծանծաղուտներ և նավարկելի տարածքը չափազանց նեղ է: