Ֆյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆյուն
Ֆյուն
Տեղագրություն Բալթիկ ծով
կոորդինատներ 55°21′01″ հս. լ. 10°21′21″ ավ. ե. / 55.350278° հս. լ. 10.355833° աե. ե.
Տարածք 2984 կմ²
Երկիր Դանիա Դանիա
Շրջան Հարավային Դանիա
Բնակչություն (2006) 447,000

55°21′01″ հս. լ. 10°21′21″ ավ. ե. / 55.350278° հս. լ. 10.355833° աե. ե.

Ֆյուն (դան.՝  Fyn), կղզի Դանիայի կազմում, մակերեսով երրորդը Զելանդիայից և Վենսյուսել-Տիից հետո (Դանիայի թագավորության կազմի մեջ են մտնում նույնպես ավելի մեծ կղզիներ` Գրենլանդիա, Դիսկո և այլն): Մակերեսը` 2976 կմ²: Բնակչությունը մոտ 445 հազար մարդ: Ափեզրը ցածրադիր է: Ռելիեֆը, քարքարոտ հարթավայրեր մինչև 131 մ բարձրությամբ բլուրներով:

Կղզու գլխավոր քաղաքն է Օդենսեն, այն միացած է ծովի հետ ջրանցքով:

Կղզին միացած է երկու կամուրջներով Փոքր գոտի նեղուցով Յուտլանդիա թերակղզու հետ: Առաջին կամուրջը կառուցվել է 1930-ական թվականներին ավտոմեքենաների և երկաթուղու համար, իսկ երկրորդը կառուցվել է 1970-ականներին, և նախատեսված է միայն ավտոմեքենաների համար: Մեծ գոտի նեղուցով Ֆյունը միացած է Զելանդիա կղզու հետ: Իրականում դա երկու հաջորդական կամուրջներ են, որոնց միջև գտնվում է նեղուցի մեջտեղում գտնվող Սպրյոգե կղզին:

Կղզու վրա է գտնվում նավաշինարան: Պատմականորեն այն գտնվում էր Օդենսեում, սակայն 1950-ականների վերջում ավելի ժամանակակից նավաշինարան է կառուցվել Մյունկեբոյում, իսկ Օդենսեի նավաշինարանը պլանավորվում է փակել 2012 թվականին:

Հիմնադրի էֆեկտի պատճառով կղզու վրա հաճախ են գրանցվում Ռանդյու-Օսլերի հիվանդության դեպքեր[1].

Բովանդակություն

Քաղաքները և համայնքները [խմբագրել]

Կղզու վրա գտնվող քաղաքները և նրանց բնակչությունը`

Կղզում գտնվող համայնքները`

Հայտնի կղիաբնակները [խմբագրել]

Պատկերասրահ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg