Հարավային Դանիա տարածաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիայի Հարավային Դանիա տարածաշրջանը

Հարավային Դանիան (դանիերեն՝ Syddanmark), Դանիայի վարչական մարզերից մեկն է, որը գտնվում է Յուտլանդիա թերակղզու հարավային մասում։ Ստեղծվել է 2007թ-ին՝ մունիցիպալ բարենորոգումների արդյունքում։ Բաղկացած է 22 մունիցիպալիտետներից։ Կենտրոնը Վայլե քաղաքն է։ Տարածքը 12 191 կմ² է, իսկ բնակչությունը՝ 1 189 817 մարդ (2007թ-ի տվյալներով)։