ՆԱՍԱ
| ՆԱՍԱ |
|
|---|---|
| Կարգախոսը | «Ի շահ բոլորին» (For the Benefit of All) |
| Գործունեությունը | տիեզերական հետազոտություններ |
| Ստեղծման ամսաթիվը | 29 հուլիսի 1958 թ. |
| Իրավանախորդը | Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտե (3 մարտի 1915 թ.) |
| Ենթարկվում է | ԱՄՆ փոխ-նախագահ ԱՄՆ կառավարություն |
| Գլխավոր գրասենյակ | |
| Ղոկավարը | Չարլզ Բոլդեն (Charles F. Bolden, Jr.) |
| Ոլորտը | Աերո-տիեզերական |
| Ծրագրերը | Մերկուրի Ջեմինի Ապոլոն Սքայլեբ Սփեյս Շաթլ |
| Աշխատակիցներ | 18800 (11 հունվարի 2011) |
| Բյուջեն | 17,6 միլիարդ դոլլար (փետրվար 2009) |
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն (ՆԱՍԱ) (անգլ. National Aeronautics and Space Administration, կրճատ՝ NASA), վարչություն, որը պատկանում է ԱՄՆ ֆեդերալ կառավարությանը, ենթարկվում է անմիջականորեն ԱՄՆ փոխ-նախագահին, և 100% ֆինանսավորվում է ԱՄՆ պետական բյուջեից: Պատասխանատու է երկրի քաղաքացիական տիեզերական ծրագրի համար: Լուսանկարները և տեսանյութերը, ստացված ՆԱՍԱ-ի և նրա ստորաբաժանումների կողմից, այդ թվում նաև բազմաթիվ աստղադիտակների և ինտերֆերոմետրերի միջոցով, հրատարակվում են որպես հաարակական ունեցվածք և կարող են ազատ պատճենվել:
Բովանդակություն |
Պատմությունը [խմբագրել]
ՆԱՍԱ-ն ստեղծվել է 1958 թվականի հուլիսի 29-ին ՕԱԽԿ-ի ուժեղացման և վերանվանման միջոցով:
Մերկուրի [խմբագրել]
| «Մերկուրի» | |
|---|---|
| անձնակազմ | 1 մարդ |
| զանգված | 1355 կգ |
| երկարություն | 4,04 մ |
| մեծագույն տրամագիծ | 1,89 մ |
| բնակելի ծավալ | 1,7 մ3 |
| թռիչքի տևողություն | 1 օր |
| կրող հրթիռներ | «Ռեդսթոուն» «Ատլաս Դ» |
Մերկուրի (անգլ.՝ Mercury) — ԱՄՆ առաջին տիեզերագնացների թռիչքների տիեզերական ծրագիր: «Ռեդսթոուն» և «Ատլաս Դ» կրող հրթիռների ցածր բեռնատարողության պատճառով «Մերկուրի» պարկուճների հնարավորությունները չափազանց սահմանափակ էին և իրենց տեխնիկական հագեցվածությամբ զգալիորեն զիջում էին սովետական «Վոստոկ» տիեզերանավերին: Այնուամենայնիվ ծրագրի ընթացքում փորձարկվեցին տիեզերանավի կողմնորոշման մեթոդները և ստացվեց զգալի տեխնիկական և բուժա-բիոլոգիական փորձ, որոնք օգտագործվեցին «Ջեմինի» և «Ապոլոն» ծրագրերում: Բացի այդ, աստրոնավտները վայրեջք էին կատարում իջեցվող սարքի խցիկում, այլ ոչ թե կատապուլտով դուրս էին թռնում տիեզերանավից, ինչպես «Վոստոկ»-ներում: «Մերկուրի» տիեզերանավերը զգալիորեն փոքր ու թեթև էին «Վոստոկ»-ներից, արգելակման շարժիչը պինդ վառելանյութով էր աշխատում, տիեզերագնացը ավելի շատ էր մասնակցում տիեզերանավի թռիչքի կառավարմանը քան «Վոստոկ»-ներում, որոնք չափազանց ավտոմատացված էին: Այս ծրագրով թռիչքների ամբողջ գումարային ժամանակը երկու օրից ավելին է:
Ջեմինի [խմբագրել]
| «Ջեմինի» | |
|---|---|
| անձնակազմ | 2 մարդ |
| զանգված | 3851 կգ |
| երկարություն | 5.67 մ |
| առավելագույն տրամագիծ | 3.05 մ |
| բնակելի ծավալ | 2.55 м3 |
| թռիչքի տևողություն | 14 օր |
| կրող հրթիռ | Տիտան 2 |
Ջեմինի (անգլ.՝ Gemini), ԱՄՆ տիեզերագնացների թռիչքների տիեզերական ծրագիր: «Ջեմինի» շարքի տիեզերանավերը «Մերկուրի»-ների շարունակությունն էին, սակայն ունեին զգալիորեն ավելի մեծ հնարավորություններ (2 անձնակազմի անդամ, ավելի երկար ավտոնոմ թռիչքի հնարավորություն, ուղեծրի փոփոխության հնարավորություն և այլն): Այս ծրագրի ընթացքում փորձարկվեցին մոտեցման և կցման մեթոդները, առաջին անգամ պատմության մեջ կատարվել է տիեզերական սարքերի կցում: Կատարվեցին մի քանի ելքեր բաց տիեզերք, սահմանվեց այն ժամանակվա թռիչքի տևողության ռեկորդը: Այս ծրագրով թռիչքների ամբողջ գումարային ժամանակը կազմեց ավելին քան 41 օր: Գումարային բաց տիեզերքում անցկացրած ժամանակը 10 ժամ: Ջեմինի ծրագրի իրականացման ընթացքում ստացված փորձը օգտագործվեց Ապոլոն ծրագրի իրականացման ընթացքում:
Ապոլոն [խմբագրել]
Ապոլոն ծրագիր — ՆԱՍԱ-ի տիեզերագնացների թռիչքների տիեզերական ծրագիր, հաստատվել է 1961 թվականին առաջին մարդու վայրեջքը Լուսնի վրա իրականացնելու համար (Ապոլոն-11) և ավարտվել է 1975 թվականին: Նախագահ Ջոն Քենեդիի նշեց այս նխատակը իր ելույթում 1961 թվականի սեպտեմբերի 12-ին, որը իրականացվեց 1969 թվականի հուլիսի 20-ին Ապոլոն-11 առաքելության ժամանակ, Նիլ Արմսթրոնգի և Բազ Օլդրինի վայրեջքով: Սրանից բացի Ապոլոն ծրագրի շրջանակներում կատարվեցին ևս հինգ հաջողված աստրոնավտների վայրեջքներ Լուսնի վրա, վերջինը 1972 թվականին: Այս վեց թռիչքները Ապոլոն ծրագրով այս պահին միակն են մարդկության պատմության ընթացքում, երբ մարդիկ վայրեջք են կատարել այլ աստղագիտական մարմնի վրա:
Սոյուզ — Ապոլոն [խմբագրել]
«Սոյուզ» — «Ապոլոն» փորձնական թռիչք (կամ ավելի տարածված անվանում` «Սոյուզ» — «Ապոլոն» ծրագիր; անգլ.՝ Apollo-Soyuz Test Project (ASTP)), սովետական «Սոյուզ-19» տիեզերանավի և ամերիկյան «Ապոլոն» տիեզերանավի համատեղ փորձնական թռիչքի ծրագիր:
Ծրագիրը հաստատվել է 1972 թվականի մայիսի 24-ին ՍՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության համաձայնագրով տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման մասին:
Ծրագրի հիմնական նպատակներն էին`
- համատեղ մոտեցման համակարգերի փորձարկումը ուղեծրում;
- ակտիվ-պասիվ կցման ագրեգատների փորձարկում;
- մեկ տիեզերանավից մյուս տիեզերագնացների անցման ապահովման համար տեխնիկայի և սարքավորումների փորձարկում;
- ՍՍՀՄ և ԱՄՆ համատեղ թռիչքների կատարման փորձի կուտակում:
Բացի այդ ծրագիրը նախատեսում էր կցված տիեզերանավերի կողմնորոշման ղեկավարման հնարավորությունների ուսումնասիրություն, միջտիեզերանավային կապի և սովետական և ամերիկյան թռիչքների կառավարման կենտրոնների գործողությունների կոորդինացիայի փորձարկում:
Սքայլեբ [խմբագրել]
Սքայլեբ (անգլ.՝ Skylab, անգլ.՝ sky laboratory (թարգմանաբար` երկնային լաբորատորիա)), ամերիկյան ուղեծրային կայան, նախատեսված տեխնիկական, աստղաֆիզիկական, կենսա-բժշկական հետազոտությունների, ինչպես նաև Երկրի դիտարկումների համար: Արձակվել է 1973 թվականի 14 մայիսին, ընդունել է երեք արշավախումբ 1973 ովականի մայիսից մինչև 1974 թվականի փետրվարը, իջել է ուղեծրից և ոչնչացել 1979 թվականի հուլիսի 11-ին:
Երկարությունը 24,6 մ, մեծագույն տրամագիծը 6,6 մ, զանգվածը — 77 տ, ներքին ծավալը 352,4 մ³: Ողեծրի բարձրությունը 434—437 կմ (պերիգեյ-ապոգեյ), թեքումը 50°: Ընդհանուր առմամբ կայան են այցելել երեք արշավախումբ: Արշավախմբերի հիմնական նպատակն էր անկշռությանը մարդու հարմարվողության ուսումնասիրությունները և գիտական փորձերի իրականացումը:
Առաջին արշավախումբը (Չարլզ Կոնրադ, Փոլ Ուայթց, Ջոզեֆ Կերվին) շարունակվեց 28 օր (24.05.1973 — 22.06.1973) և ուներ ոչ այնքան գիտական, այլ վերանորոգողական բնույթ: Մի քանի տիեզերք ելքերի ընթացքում աստրոնավտները բացեցին չբացված արևային մարտկոցը և վերականգնեցին կայանի ջերմակարգավորումը:
Երկրորդ արշավախումբը Ալան Բինի, Ջեք Լասումայի և Օուեն Գերրիոտի մասնակցությամբ ժամանեց կայան 28.07.1973 և անցկացրեց ուղեծրում արդեն 59 օր:
Երրորդ և վերջին արշավախումբը (Ջերալդ Կարր, Էդվարդ Գիբսոն, Վիլիամ Պոուգ) մեկնարկեց 1973 թվականի նոյեմբերի 16-ին և սահմանեց մարդու տիեզերքում անցկացնելու բացառիկ ռեկորդ — 84 օր:
- Չհամարակալած ցանկի տարր
Սփեյս Շաթլ [խմբագրել]
Տիեզերական տրանսպորտային համակարգ (անգլ.՝ Space Transportation System), ավելի հայտնի է որպես` Սփեյս Շաթլ (անգլ.՝ Space shuttle — տիեզերական մաքոք), ամերիկյան բազմակի օգտագործման տիեզերանավ: Շաթլները արձակվում էին տիեզերք կրող հրթիռների միջոցով, տիեզերքում կատարում էին տեղաշարժումներ տիեզերանավի նման և վերադառնում էին Երկիր ինքնաթիռի նման: Ենթադրվում էր, որ շաթլները հաճախակի կթռչէին Երկրի ուղեծրի և մակերևույթի միջև, տեղ հասցնելով օգտակար բեռներ երկու ուղղություններով: նախագծման ընթացքում նախատեսվել է, որ ամեն մի շաթլ պետք է կատարեր մինչև 100 թռիչք տիեզերք: Սակայն, գործնականում նրանք օգտագործվեցին զգալիորեն ավելի քիչ: 2011 թվականի մարտի տվյալներով ամենաշատ թռիչքներ իրականացրել է «Դիսքավերի» շաթլը — 39 թռիչք: Ծրագիրը ավարտվել է 2011 թվականին, բոլոր գործող տիեզերանավերը ուղարկվել են թանգարաններ: Վերջին թռիչքը կատարել է «Ատլանտիս» շաթլը` վայրէջքը - 21 հուլիսի 2011: