Պինգվիններ
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Առաջին ծովագնացները, Անտարկտիդայում պինգվիններ տեսնելով, քիչ էր մնում նրանց ֆրակ և ձյունաթույր կրծքակալ հագած մարդկանց ամբոխի տեղ դնեին:Այն ժամանակ հանդիսավոր առիթներով տղամարդիկ հենց այդպես էին հագնվում:Գիտնականներն հատուկ գալիս էին խստաշունչ Անտարկտիդա՝ իմանալու,թե ինչով են սնվում այդ թռչունները,ինչպես են ձագեր հանում,ինչպես են դիմանում ահավոր սառնամանիքներին:Ամենախոշոր պինգվինները թագավորական պինգվիններն են:Նրանց հասակը մինչև 120սմ է,իսկ քաշը ՝25-40կգ:Պինգվինի մարմինը նման է պոչամասին հենված հրթիռի.լողաթաղանթով ոտքերն ու սեպաձև կարճ պոչն ասես հրթիռի երեք հենարաններն լինեն:Մարմնի և թևերի փետուրները մուգ կապույտ են,մեջքին՝ արծաթափայլ երանգով,իսկ փորի վրա կուրացուցիչ սպիտակ են:Գլուխը սև է,իսկ գլխի և պարանոցի կողքերին նարնջաոսկեգույն գեղեցիկ նախշեր կան:Թևերը նման են երկար լողակների:Պինգվինների մաշկը մարմնին հպված է ոչ կիպ, հատկապես փորի ներքևի մասում,որտեղ այն խոր ծալք է գոյացնում:Մաշկի տակ կա ճարպի հաստ շերտ:Այդ ճարպը պինգվինի և՜ շքեղ ֆրակի տաք աստառն է ,և՜ <<նեղ օրվա >>սննդի պաշարը:Պինգվիններն հիանալի հարմարվում են դաժան պայմաններին:Կայսերական պինգվիններն իրենց կյանքի կեսը,եթե ոչ ավելին,անց են կացնում ջրում ՝հեռու-հեռու լողալով Անտարկտիդայի ափերից:Նրանք սնվում են ձկներով,կաղամարներով:Նրանց անդյուրաշարժ մարմինը ասես ճկուն սրընթաց տորպեդ լինի.թաթերն ու թևերը թիավարում են,ձգված մարմինը կատարյալ շրջահոսելի ձև է ընդունում:Փետուրներն ամուր կպչում են մարմնին և օգնում հրաշալի սահելու ջրում:Պինգվինը կարող է սլանալ ժամում 36կմ արագությամբ:Նա այնպիսի արագություն է զարգացնում,որ ջրից սառցապատ սփ է դուրս նետվում պարսատիկից արձակած քարի նման:Պինգվինները ձվադրում են խոր ձմռանը:Էգ պինգվինը սառնամանիքին,ողղակի ձյան վրա,10 սմ տրամագծով և մոտավորապես 400գ մի ձու է ածում: Հայր պինգվինն այդ ձուն արագորեն գլորում է փորի վրայի խոր ծալքի մեջ այնպես,որ հենված լինի իր թաթերին:Հիմա արդեն ոչ մի սառնամանիք սարսափելի չէ:Եթե հարկ է լինում ձուն տալ մայր պինգվինին,հայրն ձուն դուրս է գլորում ձյան վրա և մայրը ձուն անմիջապես թաքցնում է իր փորի վրայի տաքուկ բնում:Ահա թե ինչու պինգվիններն բնի կարիք չեն ունենում :Հայր և մայր պինգվիններն սնվում են հերթով:Ձվից դուրս եկած ճուտիկները հավագվում են <<մանկապարտեզներով>>,բայց մայրերն ինչ-որ կերպ կարողանում են ընդհանուր խմբում զանազանել իրենց ձագին և նրան կերակրում են կտնառքում բերված ձկնով:Փոքրիկ պինգվիններն ծածկված են լինում բաց գույնի աղվամազով,իսկ աչքերը շրջանակված են լինում զվարճալի սպիտակ <<ակնոցով>>:Ծակող քամուց ու սառնամանիքից պաշտպանվելու համար պինգվիններն հոծ խմբեր են կազմում:Խմբի ներսում տաք է,իսկ խումբն կարծես անընդհատ շարժման մեջ է.սառած թռչուններն դրսից դեպի ներս են շարժվում և իրենց ընկերների թիկունքում տաքնում: