Թագավորական պինգվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորական պինգվին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Պինգվիններ
Լատիներեն անվանում
Aptenodytes patagonicus
Miller,JF
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174450
NCBI 9234


Թագավորական պինգվին (լատին․՝ Aptenodytes patagonicus), չթռչող թռչուն պինգվինների ընտանիքից։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման է Կայսերական պինգվինին, բայց ավելի փոքր է չափսերով և ունի ավելի վառ գունավորում։ Մարմնի երկարությունը 31սմ - 1մ է։ Հասուններն ունեն մոխրագույն մեջք, գլխի և կրծքի կողային մասերից գույնը վառ նարնջագույն է։ Ձագերն ունեն գորշ գույն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական պինգվինը բնադրում է Հրո Երկիր կղզում, Հարավային Ջորջիայում և Հարավային Սանդվիչյան կղզում, Պրինց Էդուարդ, Կրոզե կղզում, Կերգելենում, Խերդում, Մակկուորում։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական պինգվինը բնադրում է գաղութներով։ Բազմացման պատրաստ էգերը շրջում են գաղութներով և ցուցադրում իրենց պարանոցի վառ գունավորումը՝ փորձելով գրավել արուներին։ Ժամանակ առ ժամանակ արուները ձայն են արձակում՝ կտուցը վեր բարձրացրած։ Էգի ուշադրությունը կենտրոնում է վերջինիս վրա։

Ձվադրում են դեկտեմբեր - հունվար ամիսներին։ Ձվադրում են 1 ձու։ Այս պինգվինների բազմացման ամենաառաջնային փաստն այն է, որ ձվից դուրս եկած ձագերից ապրում են միայն նրանք, որոնք ավելի ուշ ձվադրել են նոյեմբերին և դեկտեմբերին։ Մյուսները, որոնք ավելի ուշ ձվադրումից են ծնվել, չեն հասցնում դառնալ բավականաչափ մեծ և մահանում են ձմռան կլիմայի պայմաններից։

Հասում թռչունները, որոնց ձագերը մահանում են հաջորդ անգամ սկսում են ձվադրել ավելի վաղ։ Իսկ այն թագավորական պինգվինները, որոնք ձվադրել են վաղ և որորնց ձագերը ապրում են հաջորդ անգամ ձվադրում են ավելի ուշ, որից դուրս եկած ձագերը կրկին չեն ապրում։

Թագավորական պինգվինը և մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն պինգվինները, որոնց բները գտնվել են մարդկանց հասանելի վայրերում, ոչնչացվել են նավաստիների կողմից սկսած 18-րդ դարից։ Անկառավարելի ոչնչացումը որոշ կղզիներում շարունակվել են մինչև 1918 թվականը, երբ նրանց թվաքանակը որոշ գաղութներում նվազել է՝ հասնելով տագնապալի մակարդակի։ Ներկայումս նրանց թիվը ավելանում է բոլոր կղզիներում։