Հրթիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոտոն կրող հրթիռը

Հրթիռ, թռչող սարք է, որը շարժվում է տարածության մեջ հրթիռային մասի սեփական զանգվածի արտանետման ընթացքում ծագող ռեակտիվ քարշուժի շնորհիվ։

Առաջին հրթիռները, որոնք նման էին ժամանակակից հրավառության հրթիռներին, երևան են եկել ավելի քան 1000 տարի առաջ Չինաստանում։ Տիեզերանավերն ու արբանյակներն ուղեծիր դուրս բերող հսկա կրող հրթիռները կառուցված են նույն սկզբունքով, ինչ հրավառության հրթիռները։ Դրանց աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. հրթիռները լցվում են վառելանյութով, որի այրումից առաջանում է գազերի հզոր հոսք։ Գազերը բարձր ճնշման տակ արագ դուրս են հորդում ծայրափողակից, և առաջացած ռեակտիվ ուժը հրթիռը հրում է հակառակ ուղղությամբ։

Տիեզերական հրթիռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ հեռավորություններ հաղթահարելու ունակ առաջին հրթիռը՝ V-2, նախագծել է գերմալու համար հրթիռը պետք է զարգացնի վիթխարի՝ մոտ 40 400 կմ/ժ արագություն, որը 20 անգամ գերազանցում է ժամանակակից ավիալայների արագությունը։

Տիեզերական հրթիռակիրները սովորաբար բաղկացած են 2 և ավելի աստիճաններից, որոնցից յուրաքանչյուրն ունի շարժիչ և վառելանյութի պաշար։ Առաջին աստիճանի շարժիչը հրթիռը մեծ արագությամբ տանում է այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառվել այդ աստիճանի համար նախատեսված վառելանյութի պաշարը։ Այնուհետև այն անջատվում և վայր է ընկնում, որից հետո միանում է երկրորդ տանող աստիճանի շարժիչը, և այդպես շարունակ։

Որոշ տիեզերական հրթիռներ աշխատում են պինդ վառելանյութով։ Դրանք հիմնականում բուստերներն են՝ գլխավոր հրթիռի շուրջը տեղադրված հրթիռ-արագացուցիչները։ Սակայն սովորաբար տանող հրթիռներում օգտագործվում է հեղուկ վառելանյութ, որի այրման համար անհրաժեշտ թթվածնի պաշարները պահվում են օքսիդիչի բաքում։ Հրթիռների մեծ մասն օգտագործվում է 1 անգամ, սակայն կան նաև բազմակի օգտագործման հրթիռներ. օրինակ՝ պինդ վառելանյութով աշխատող «Սփեյս Շաթլներն» օգտագործվում են մի քանի անգամ և վայրէջք են կատարում ինքնաթիռի նման։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 630