Կապույտ կետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ կետ
Կապույտ կետը համեմատած լողորդի հետ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Balaenoptera musculus
(Linnaeus, 1758)
պատկեր
     ցամաք     տարածվածություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180528
NCBI 9771
EOL 328574


Կապույտ կետ (լատ.՝ Balaenoptera musculus), բոլոր կետանմաններից ամենամեծ՝ 33 մետր երկարությամբ և 150 տոննա քաշով։ Մեծ մասամբ տարածված է հարավային կիսագնդի ջրերում։ Գլխի երկարությունը 8 մետր է։ Լեզուն կշռում է 3000 կգ։ Մեջքին ունի ոչ մեծ լողակ։ Փորը ծալքավոր է։ Ունի 360 բեղ, որոնք սև գույնի են, 90 սմ երկարությամբ։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել]

Աչքերը գտնվում են բերանի անկյուններում։ Կապույտ կետը գույները չի տարբերում։ Լավ են զարգացած նրա լսողություն օրգանները, որոնք ընկալում են նույնիսկ ուլտրա և ինֆրա ձայները։ Հոտառությունը վատ է։ Շնչանցքը ջրում եղած ժամանակ ամուր փակվում է։ Կապույտ կետը սնվում է խեցգետնակերպերով և փափկամարմիններով։ Օրական ուտում է 1,5-2 տոննա կեր. իսկ ձագին կերակրելու ժամանակահատվածում՝ 4-5 տոննա։ Ստամոքսը 3000 լիտր տարողությամբ եռաբաժին 3 մետր երկարությամբ պարկ է։ Աղիքների երկարությունը կազմում է 250 մետր։ Լյարդը կշռում է 1000 կգ իսկ ենթաստամոքսային գեղձը՝ 100 կգ։ Կապույտ կետն ունի 8000 լիտր արյուն և 700 կգ-ոց սիրտ։ Երիկամների քաշը 1000 կգ է։ Այս հսկան ունի 14 000 լիտր ծավալով թոքեր։ Մեջքի զարկերակի տրամագիծը 30 սմ է։ Շնչանցքը գլխի ետևի մասում է։ Կապույտ կետը ջրի մեջ կարող է մնալ մինչև 30 րոպե։ Հիմնականում լողում է ջրի 7-20 մետր խորքերում։ Մինչ ջրի երես դուրս գալը բաց է անում շնչանցքը և որոշ քանակությամբ ջուր լցվում է շնչափողի մեջ, այնուհետև թոքերից դուրս մղվող օդի ուժեղ ճնշման հետևանքով այդ ջուրը ցայտում է դուրս։ Ցուրտ եղանակին արտաշնչվող օդում եղած ջրային գոլորշին ևս խտանում և առաջացնում 15 մետր բարձրությամբ շատրվան, որը երևում է 10 կմ հեռավորությունից։ Այդ շատրվանից փչում է անախորժ հոտ։ Արտաշնչման ժամանակ առաջանում է ուժեղ սուլոց հիշեցնող ձայն։ Կապույտ կետը ձայնալարեր չունի։ Կետի գլխուղեղը կշռում է 7 կգ։ Աճման շրջանը համարվում է 5-6 տարեկան հասակը։ Նրանք ապրում են 36-40 տարի: Կապույտ կետի պոչը հանդիսանում է գլխավոր շարժիչ օրգանը։ Ջրային կյանքին նպաստում են ենթամաշկային 50 սմ-ոց ճարպաշերտը, իլիկաձև մարմինը, ճարպով հագեցած սպունգանման ոսկորները և օդով լցված հսկա թոքերը։ Կետը՝ ի տարբերություն ցամաքային կենդանիների, քիչ էներգիա է ծախսում տեղափոխվելու համար։ Ամենախոշոր կետի մարմնի խտությունը հավասար է ջրի խտությանը։ Կետերն ունեն հզոր ուժ։ Ջրի տակ, 28 կմ/ժամ արագությամբ շարժվելու համար ծախսվում է 168 ձիու ուժ։

Կապույտ կետերի բազմացումը[խմբագրել]

Կապույտ կետերը բազմանում են հասարակածային տաք ջրերում։ Էգերը ծննդաբերում են 2-3 տարին մեկ անգամ ունենալով հիմնականում 1 ձագ՝ 6-8 մետր երկարությամբ և 3 տոննա քաշով։ Կետը ծնվում է ջրի մեջ և միանգամայն զարգացած վիճակում։ Կապույտ կետի կաթնագեղձերը գտնվում են մաշկային հատուկ գրպանիկներում։ Ձագը դունչը մտցնում է գրպանիկի մեջ և խմում կաթը։ Ձագը կաթով սնվում է մինչև 7 ամսական հասակը։ Կապույտ կետը օրական արտադրում է 300 լիտր՝ 40 տոկոս յուղայնությամբ սննդարար կաթ։ 7 ամիս հետո ձագն ունենում է 17 մետր երկարություն; Նա օրվա ընթացքում 100 կգ աճ է ունենում։ 6 ամսական ձագի քաշը լինում է 18 տոննա։