Ձի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ընտանի ձի | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
| Equus ferus caballus | ||||||||||||||||||
|
Ձի (լատ.՝ Equus ferus caballus), ընտելացված կենդանի և բառացությամբ Պրժևալսկու ձիու, վայրի ձիու միակ պահպանված ենթատեսակը: Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես մ.թ.ա. 4000 թ-ին, իսկ արդեն մ.թ.ա. 3000 թ-ին ձին մարդու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ: Ներկայումս գոյություն ունեն ձիերի բազմաթիվ ցեղատեսակներ, որոնք հարմարված են այս կամ այն աշխատանքի համար: Ձիաբուծության հնագույն կենտրոններից է նաև Հայկական լեռնաշխարհը: 2008 թ-ի տվյալներով աշխարհում կա մոտ 59 միլլիոն ձի, որոնցից 33,500,000 առանձնյակը Ամերիկայում, 13,800,000` Ասիայում, 6,300,000` Եվրոպայում և մնացածը Աֆրիկայում ու Ավստրալիայում: