Կաթնասուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կաթնասուններից)
Mammal Diversity 2011.png

Կաթնասուններ (լատիներեն` Mammalia), քորդավորների տիպի կենդանիների դաս: Կարևոր հատկանիշներն են. նյարդային համակարգի զարգացման բարձր մակարդակը, կենդանածնությունը, ջերմակարգավորվան կատարյալ համակարգը, որի շնորհիվ կաթնասունների մարմինն ունենում է կայուն ջերմաստիճան: Գանգն ամուր է, պարզ կառուցվածով: Լավ զարգացած են գլխուղեղի կիսագնդերը: Ստորին ծնոտը կազմված է մեկ ոսկորից: Ատամները տարբերակված են կտրիչների, ժանիքների և սեղանատամների: Մեծամասնության մոտ ականջախեցին լավ է զարգացած: Կրծքի և որովայնի խոռոչները բաժանված են ստոծանիով: Սիրտը քառախորշ է` երակային և զարկերակային կեսերով: Մարմինը մազածածկ է: Մաշկը կազմված է շարահյուսվածքային շերտից, էպիդերմիսից, որն ունի բազմաթիվ երկրորդային գոյացություններ (աղվամազ, քիստամազ, թեփուկներ, սմբակներ և այլն): Մեծ մասի վերջավորությունները հնգամատ են: Կաթնասունները բազմանում են 1-4 տարին մեկ անգամ: Ձագերին կերակրում են կաթով:

Ընտանի կենդանիների մեծամասնությունը պատկանում է կաթնասունների դասին

Կաթնասունները Հայաստանի հանրապետության տարածքում [խմբագրել]

Հայաստանում հանդիպում է կաթնասունների 8 կարգ և 86 տեսակ: Ապրում են էկոլոգիական ամենատարբեր պայմաններում. ցամաքում, ծառերի վրա (սկյուռ), օդում (չղջիկ), ստորգետնյա կյանք են վարում (խլուրդ) և այլն: Կաթնասունների 25 տոկոսը գրանցված է ՀՀ կարմիր գրքում[1]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

Օգտագործված աղբյուներ

  1. «Հայաստանի վայրի կաթնասուններ», Երևան, 1983

Ծանոթագրություններ և նշումներ

  1. http://www.diplomat.am/index.php?page=a1&litemw=111611