Նախագազաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախագազաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն: Կենդանիներ
Տիպ: Քորդավորներ
Ենթատիպ: Ողնաշարավորներ
Դաս: Կաթնասուններ
Ենթադաս: '''Նախագազաններ'''
Լատիներեն անվանում
Prototheria

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179914
NCBI 9254

Նախագազանները կամ ձվածին կաթնասունները (լատ. Prototheria) կաթնասունների մեջ առավել պրիմիտիվ և սակավատեսակ կենդանիներն են: Այս ենթադասին են պատկանում բադակտուցը, պրոեքիդնան և եքիդնան, որոնք տարածված են Ավստրալիայում, Տասմանիայում և Նոր Գվինեա կղզիներում: Սրանք, թռչունների նման, բազմանում են ձու դնելով: Բեղմնավորված ձվաբջիջը շուրջ 15-16 օր մնում է էգի սեռական ուղիներում և զարգանում: Բադակտուցը դնում է 1-3 ձու և թռչունների նման թխսում: Եքիդնան դնում է 1-2 ձու, որից հետո տեղափոխում է պարկի մեջ: Պարկում ջերմաստիճանը հասնում է 33-35±, որտեղ սաղմը շարունակում է զարգանալ ևս 10-11 օր: Ձվից սաղմը դուրս է գալիս 8սմ երկարությամբ և ասեղանման մազերով: Նա մնում է պարկում և սնվում կաթով: Եքիդնայի մոտ դիտվում է չավարտված կենդանածնություն: Նախագազանները ի տարբերություն ժամանակակից բոլոր կաթնասունների, ունեն կոյանոց, որի մեջ բացվում են ուղիղ աղիքը միզածորանները և սերմնատարները (կամ ձվատարները): Գլխուղեղի կիսագնդերի միջև կոշտուկային մարմին չկա: Չունեն փափուկ շրթունքներ: Բադակտուցն ունի բազմաբլուր ատամներ, իսկ հասուն առանձնյակներն անատամ են: Մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է և անկայուն:

[խմբագրել] Սիստեմատիկա

Այժմյան նախագազաններն ընդգրկված են մեկ` միանցքավորների կարգի մեջ, որը բաժանվում է երկու ընտանիքի`

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով