Միանցքանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոյատևող մմիանցքանիների հինգ տեսակներից չորսը:

Միանցքանիներ (Monotremata), կլոակավորներ, ձվածիններ, կաթնասունների կարգ, ընդգրկում է 2 ընտանիք՝ եքիդնաներ և բադակտուցներ, 5 տեսակ։ Կաթնասունների մեջ միակ ձվածին խումբն է։ Ձվերը հարուստ են սննդանյութերով և պատված ամուր (եղջերացած) թաղանթով։ Կառուցվածքի բազմաթիվ գծերով նման են սողուններին, ազդրոսկրերը թիակների հետ ձուլված չեն, աղիքները և միզասեռական ծոցը բացվում են կլոակայի մեջ։ Մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է (26-35 °C), խիստ տատանվող։ Կաթնագեղձերը պարզ են, խողովակային կառուցվածքով։ Հասուն անհատներն ատամներ չունեն։ Տարածված են Ավստրալիայում, Տասմանիայում, Նոր Գվինեայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 523
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միանցքանիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միանցքանիներ» հոդվածին։