Երկսմբակավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկսմբակավորներ
Երկսմբակավորներ
Օկապի, երկսմբակավորների ներկայացուցիչ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավորներ
Լատիներեն անվանում
Okapia johnstoni
P. L. Sclater, 1901
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 625037
NCBI 86973
EOL 308387

Երկսմբակավորները որոճող կաթնասունների տեսակների մեջ շուրջ 180 են, որոնքներկայացնում են 6 ընտանիքներ։ Որոճողներն ունեն բարդ ստամոքս կազմված 4 մասից(գանձակ,ցանց,հազարաթերթերիկ և շրդան)։ Նրանց մարսողության պրոցեսում մեծ դեր է խաղում կերակրի ործկալը (կուլ տված կերակուրը նորից վերադառնում է բերան) և երկրորդ անգամ ծամելը (որոճալը), այդ պատչառով էլ կոչվում են որոճողներ։ Որոճողները ստորաբաժանվում են 6 ընտանիքների ընձուղտներ, մշկայծամներ, եղջերվիկներ, եղանաեղջուրներ, եղջերուներ և սնամեջ եղջերավորներ(սնաեղջյուրներ)։

Ընձուխտներ[խմբագրել]

Հայտնի է ընձուխտների 2 տեսակ ընձուղտ և օկապի։ Օկապիին անվանոմ են նաև անտառային ընձոուղտ։ Ի տարբերություն օկապիի ընձուղտին անվանում են տափաստանային ընձուղտ։ Ընձուղտն աշխարհի ամենաբարձրահասակ կենդանին է։ Ունի մուգ լեզու, որի երկարությունը շուրջ կես մետր է։ Գլխի վրա ընջուղտն ունի երկու փոքրիկ եղջյուրներ , որոնք ծածկված են մաշկով։ Չնայած իր բարձր հասակին ընձուղտը վտանգի դեպքում կարող է վազել մինչև 55\ժ արագությամբ։ Ընձուղտները միմյանց հետ շփվում են ցածր հաճախականությամբ ձայներով , որոնք մարդու ականջը չի կարողանոում որսալ, ուստի կարծիք է առաջացել , թե ընձուղտն անձայն կենդանի։ Բայց իրականում այդպես չէ։ Օկապին ավելի նման է վագրաձիու, քան ընձուխտի։ Ունի մոտ 230կգ քաշ, շուրջ 2մ երկարություն և մոտ 1,6 բարձրություն (մնդավի մասում ողնաշարի ամենաբարձր կետում)։ Խոտակեր կենդանի է։ Օկապիի լեզուն այնքան երկար է, որ նրանով կարողանում է լվանալ աչքերը։ Օկապին հանդիպում է միայն Աֆրիկայում Կոնգո (նախկինում Զաիր) պետության անտառներում։ Կյանքի տևողությունը մոտ 30 տարի է։

Մշկայծամներ[խմբագրել]

Մշկայծամների ընտանիքը կազմված է մշակայծյամի (կաբարգա) 7 տեսակներից, որոնք ապրում են Ասիայում (Չինաստան,Հնդկաստան,Սիբիր)։ Կենդանու անվանումից պարզ է, որ նա արտադրում է մուշտ։ Հենց մուշկի համար էլ որսում են նրանք։ Մշայծյամի մուշկը թանկ է օգտագործվում և դեղագործության մեջ։ Ասիացիներն այդ մուշկին բազմաթիվ բուժիչ և օգտակար հատկություններ են վերագրում։

Եղջերվիկներ[խմբագրել]

Եղջերվիկների ընտանիքը կազմված եղջերվիկների շուրջ 10 տեսակներից, որոնք ապրում են Ասիայում և Աֆրիկայում։ Որոճողների մեջ ամենապարզունակ կեդանիներն են, եղջյուրներ չունեն, մարմնի երկարությունը մինչև 80սմ է, քաշը 2-15կգ։ Ապրում են բույսերով, պտուղներով,միջատներով, ձկներով ու խեցգետնով, մանր կրծողներով։

Եղանակաեղջյուրներ[խմբագրել]

Եղանակաեղջյուրների ընտանիքի միակ ներկայացուցիչը ամերիկյան եղանաեղջյուրն է, որն ապրում է Հյուսիսային Ամերիկայում։ Նախկինում այս կենդանուն համարում էին այծքարի տեսակ և ընդգրկում սնամեջ եղջերավորների ձևի հետ։ Եղջյուրներ ունի նաև էգը (ավելի փոքր)։ Եղջյուրը կազմված է վոսկրե արմատից, որի վրա աճում է եղջերային պատյանը։ Ամեն տարի եղջերային պատյանն ընկնում է և կրկին աճում ոսկրե արմատի վրա։ Եղանաեղջյուրը բավական արագավազ կեդանի է, վազքի արագությամբ զիջում է միայն հեպարդին։ Կարող է զարգացնել մինչև 67կմ\ժ արագություն միաժամանակ կատարելով 5-6 մետրանոց ցատկեր։ Արագության ռեկորդը 88,5 կմ\ժ է։ Այդ արագությունը եղանաեղջյուրը կարող է պահպանել շուրջ 4 րոպե (այսինքն մոտ 5-6կմ)։ Սովորաբար եղանաեղջյուրի տեղաշարժման արագությունը մոտ 50կմ\ժ է։ Նման խելահեղ արագության պատճառով այս կեդանուն անվանել են պրերիաներ «ուրվական»։