Որոճողներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որոճողներ, (լատ.՝ Ruminantia), երկսմբակավորների կարգի կաթնասունների ենթակարգ։ Որոճողների մեծամասնության ստամոքսը բարդ է՝ կազմված 4 բաժնից՝ գանձակ, ցանց, հազարաթերթիկ և շրդան։ Որոշ որոճողների (եղջերվիկներ) ստամոքսը երրորդ բաժին չունի։ Որոճողների մարսողության պրոցեսում մեծ դեր է խաղում կերակրի ործկալը և երկրորդ անգամ ծամելը (որոճալը); Մեծամասնության եղշյուրները լավ են զարգացած։ Վերին կտրիչները Փոխարինվել են կոշտուկային կամ եղջերային լայն թիթեղիկով։ Առավել զարգացած են խոշոր եղշերային սմբակներով պատված երրորդ և չորրորդ մատները․ մյուսներն զգալիորեն կարճ են կամ բացակայում են։ Հայտնի է որոճողների մոտ 180 տեսակ՝ ընդգրկված 5 ընտանիքներում՝ եղշերվիկներ, եղջերուներ, ուղտեր, սնամեջ եղջերավորներ, ընձուղտներ։ Վայրի որոճողներ հանդիպում են ամենուրեք (բացի Ավստրալիայից, Մադագասկարից և Անտիլյան կղզիներից)։ Առավելապես հոտային, պոլիգամ կենդանիներ են։ Որոճողները ունեն մեծ տնտեսական նշանակություն։ Ընտանի կենդանիներից սնամեջ եղջերավորների ընտանիքին են պատկանում խոշոր եղջերավոր անասունները, ոչխարները, այծերը։ Վայրի որոճողները որսարդյունագործական օբյեկտ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png