Նյարդային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու նյարդային համակարգը

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան համակարգերի գործունեությունը, ապահովելով նրանց ֆուկցիոնալ միասնությունը, միաժամանակ ապահովում օրգանիզմի, որպես մեկ ամբողջության կապը արտաքին միջավայրի հետ:

Նյարդային համակարգի կառուցվածքային միավորը նեյրոնն է: Նեյրոններն ունեն ելուններ, որոնցով և կոնտակտի մեջ են մտնում միմյց հետ` հպվելով միմյանց, աըդ հատվածները կոչվում են սինապսներ (կապ), որտեղ որպես հաղորդիչ հանդիսանում են մեդիատորները: Մեդիատորները ակտիվ կենսաբանական նյութեր են (ացետիլխոլին, ադրենալին, նորադրենալին): Երբ գրգիռը հասնում է սինապս, բշտերը պայթում են, մեդիատորները դուս են գալիս և հաղորդում գրգիռը մյուս նյարդերին:

Ըստ կառուցվածքի և ֆունկցիայի նեյրոնները լինում են.

  • Զգացող
  • Միջադիր
  • Շարժիչ
    նեյրոն

Բովանդակություն

[խմբագրել] Նյարդային համակարգի բաժինները

Նյարդային համակարգը բաղկացած է երկու բաժնից.

  1. Սոմատիկ նյարդային համակարգ (նյարդավորում է կմախքի մկանները և զգայարանները)
  2. Վեգետատիվ նյարդային համակարգ (նյարդավորում է բոլոր ներքին օրգանները, հարթ մկանները, անոթները)

Նյարդային համակարգը, ըստ տեղադրական սկզբունքի բաժանվում է.

  1. Կենտրոնական նյարդային համակարգ (գլխուղեղ և ողնուղեղ)
  2. Պերիֆերիկ նյարդային համակարգ (նյարդարմատներ, նյարդային հանգույցներ, նյարդային հյուսակներ, նյարդեր և նյարդային վերջույթներ)

[խմբագրել] Սպիտակ և գորշ նյութ

Կենտրոնական նյարդային համակարգին պատկանող գլխուղեղի և ողնուղեղի կտրվածքների վրա նկարագրվում են սպիտակ և գորշ նյութերը:

Գորշ նյութը, դա նյարդային բջիջների և նրանց ելունների մոտակա ճյուղերի կուտակումներն են:

Սպիտակ նյութը, դա սովորաբար իրենից ներկայացնում է նյարդային բջիջների ելուններ, որոնք պատված են միելինային թաղանթով, հենց դրանով է պայմանավորված հաղորդչական ուղիները:

Սպիտակ նյութեր մեջ նկարագրվում են մեկուսացված գորշ նյութի կուտակումները, որոնք կոչվում են կորիզներ և հանգույցներ:

[խմբագրել] Ռեֆլեքս

Նյարդային համակարգի աշխատանքի հիմքում ընկած է ռեֆլեքսը, որը օրգանիզմի գործունեության սկզբունքն է համարվում:

Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է արտաքին և ներքին գրգռիչներին, որն իրականացվում և միաժամանակ վերահսկվում է կենտրոնական նյարդային համակարգի կողմից:

Այն ուղին, որով անցնում է նյարդային ազդակը` ռեցեպտորից մինչև գործող օրգան, կոչվում է ռեֆլեկտոր աղեղ:
Այն ունի հինգ օղակ.

  1. Ռեցեպտոր (ընկալիչ)-դրանք նյարդային վերջույթներն են,որոնք ընկալում են միջավայրի ազդակները և փոխանցում նյարդային գրգիռը:
  2. Կենտրոնաձիգ նյարդաթել (զգացող)-սրանք ընկալիչներում առաջացած գրգիռը հաղորդում են ԿՆՀ և ապահովում նյարդային ազդակի կենտրոնաձիգ հաղորդումը:
  3. Նյարդային կենտրոն (գլխուղեղ, ողնուղեղ)-կամ միջանկյալ ու շարժողական նեյրոններ,որոնք ընկալում,վերլուծում և հաղորդում են գրգիռը ռեֆլեքսային աղեղի հաջորդ բաժին:
  4. Կենտրոնախույս նյարդաթել (շարժիչ),որոնք ապահովում են նյարդային պատասխան ազդակների հաղորդումը ծայրամասային օրգաններին ու հյուսվածքներին:
  5. Գործող օրգան /մկան,գեղձ/,որն իրականացնում է այդ ռեֆլեքսային գործունեությունը:

Մարդու օրգանիզմում ռեցեպտորները բաժանվում են երեք խմբի.

  • Էքստերոցեպտորներ (արտաքին)
  • Պրոպիոցեպտորներ (մկաններ, ջլեր, հոդեր, ոսկրեր)
  • Ինտերոցեպտորներ (ներքին օրգաններ)


Յուրաքանչյուր ռեֆլեքս ունի որոշակի ժամանակ, որը գրգռման պահից մինչև նրա պատասխանը ընկած ժամանակն է: Հիմնականում այդ ժամանակը կախված է գրգռի ուժից և կենտրոնական նյարդային համակարգի դրդունակությունից: Տարբերում են.

  • Բնածին ռեֆլեքս (դրանք անպայման են)
  • Պայմանական ռեֆլեքս (դրանք ձեռքբերովի են)
Ռեֆլեքսները լինում են պարզ և բարդ (ըստ նեյրոնների քանակի):Պարզ ռեֆլեքսների դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է 2 նեյրոնից` զգայական-շարժողական:Պարզ ռեֆլեքսներն են արմնկային,ծնկային,աքիլեսյան ռեֆլեքսները,հազը փռշտոցը:Բարդ ռեֆլեքսային աղեղը պարունակում է 1 կամ ավելի միջանկյալ նեյրոններ,որոնք տեղավորված են զգայական և շարժողական նեյրոնների միջև:Բարդ են քայլքը,վազքը,վեգետատիվ ֆունկցիաներ իրականացնող ռեֆլեքսային աղեղները:
Ռեֆլեքսի իրականացման համար պարտադիր է ռեֆլեքսային աղեղի բոլոր բաղադրամասերի առկայությունը:Ո

[խմբագրել] Այլ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով