Առնանդամ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առնանդամ (սեռական անդամ, փենիս), արական սեռի մարդու սեռական օրգանն է։ Առնանդամը կատարում է միզարտաթորման, սեռական հարաբերության (այդ թվում վերարտադրման) գործառույթներ:
Կառուցվածքը [խմբագրել]
Առնանդամի մեջ տարբերակում են գլխիկ (լատիներեն՝ glans pénis), մարմին կամ բուն (լատիներեն՝ córpus pénis) և հիմք (լատիներեն՝ rádix pénis):
Բունը բաղկացած է անձավային և սպունգային մարմիններից: Անձավային և սպունգային մարմինները պատված են հաստ սպիտակուցային թաղանթով և առաջացնում են շատ փոքր խոռոչներ՝ «անձավիկներ» կամ լակուններ (լատիներեն՝ cavérnae): Անձավային մարմինները տեղակայված են ծայրերին, 1 սպունգային մարմինը՝ նրանց միջև՝ հարելով ստորին մակերեսին: Նրա մեջ է գտնվում միզուղու ծայրը՝ ուրերտան (լատիներեն՝ urertha). Սպունգաձև մարմինը ավարտվում է առնանդամի ծայրին գտնվող կոնաձև գոյացությամբ՝ գլխիկով:
Գլխիկը սերտաճած է անձավային մարմինների հետ՝ առաջացնելով հաստացում: Այն պատված է նուրբ մաշկով, որի մանր գեղձերը արտադրում են սմեգմա: Գլխիկը հարուստ է նաև լակուններով, որոնք էրեկցիայի ժամանակ լցվում են արյամբ և, հետևաբար, մեծանում ծավալով, և նյարդային վերջավորություններով, որոնք այն դարձնում են մարմնի ամենազգայուն մասերից մեկը:
Չափերը [խմբագրել]
Հասուն տղամարդու մոտ հանգստի վիճակում տատանվում են 7-10, էրեկցիայի վիճակում՝ 12-18 սմ. սա նշանակում է, որ նրա չափսերը համապատասխանում են կնոջ հեշտոցի չափերին: Չգրգռված վիճակում տարբեր անձանց մոտ առնանդամների չափերի տարբերությունները մասնակիորեն չեզոքացվում են էրեկցիայի ժամանակ, երբ կարճ առնանդամի հարաբերական երկարացումը լինում է ավելի շատ, քան երկարինը:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Առնանդամ կատեգորիայում։ |