Թլպատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենտորանակն Ասիայում, հավանաբար Թուրքմենիստանում կատարվող թլպատում, 1865–1872 շրջանում

Թլպատում (լատ.` circumcisio - ցիրկումցիզիո), դա վիրահատական միջամտություն է, որի դեպքում առնանդամի ծայրային թլիպը հեռացվում է։

Ծագումնաբանությունը[խմբագրել]

Թլպատման տարածվածությունը ըստ երկրների

Որոշ երկրներում թլպատում են բոլոր նորածին տղաներին ելնելով կրոնական մտահաղացումներից, սովորույթներից և արտաքին սեռական օրգանների հիգիենայի պահպանման նպատակով: Հայտնի է, որ դեռ հինգ հազար տարի առաջ Հին Եգիպտոսում թլպատումը կիրառել են փարավոններն ու քրմերը: Հին Կտակարանը վկայում է, որ թլպատման ավանդույթը եգիպտացիներից փոխ առած հին հրեաները հպարտանում էին այդ տարբերանշանով և մինչև հիմա նրանց ու մուսուլմանների համար թլպատումն ունի նույն իմաստը, ինչ քրիստոնյաների համար` մկրտությունը:

Ցուցումները[խմբագրել]

Չթլպատված (ձախ) և թլպատված (աջ) առնանդամները։ Թլպատումը կատարվել է հասուն տարիքում, ֆիմոզի բուժման նպատակով

Թլպատման ցուցում են հանդիսանում ծայրային թլիպի խրոնիկ բորբոքումները, ֆիմոզը և պարաֆիմոզը: Չթլպատված տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում առնանդամի ուռուցքը, բայց դա բացատրվում է անձնական հիգիենայի թերացումներով և ծագող խրոնիկ ինֆեկցիաներով:

Աղբյուրներ[խմբագրել]

  • Smith's General Urology, Seventeenth Edition (Authors, Donald Ridgeway Smith, Emil A. Tanagho, Jack W. McAninch)
  • Campbell-Walsh Urology, 10th Edition (By Alan J. Wein, MD, PhD, Louis R. Kavoussi, MD, Andrew C. Novick, MD, Alan W. Partin, MD, PhD and Craig A. Peters, MD, FACS, FAAP)

Արտաքին հղումներ[խմբագրել]