Հեշտոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնոջ կոնքի ներքան օրգանները
1 — ֆալոպյան խողովակներ; 2 — միզապարկ; 3 — ցայլոսկր; 4 — G-կետ; 5 — ծլիկ; 6 — միզանցք; 7 — հեշտոց; 8 — ձվարան; 9 — սիգմայաձև աղի; 10 — արգանդ; 11 — հեշտոցի հետին կամար; 12 — արգանդի վզիկ; 13 — ուղիղ աղի; 14 — հետանցք

Հեշտոց (լատ.՝ vagina, հունարեն՝ κόλπος), կնոջ փոքր կոնքում տեղադրված մկանային խողովակ, երկարությունը՝ 8-10 սմ։ Հեշտոցը արգանդը միացնում է արտաքին սեռական օրգաններին։ Արգանդի վզիկին կից մասերը կոչվում են հեշտոցի կամարներ։ Հեշտոցի առջևում գտնվում են միզածորաններն ու միզապարկը, ետևում՝ ուղիղ աղիքը։

Հեշտոցի պատերը կազմված են տափակ էպիթելային, մկանային և շարակցահյուսվածքային շերտերից։ Ներսից ծածկված է լորձաթաղանթով, որն առաջացնում է լայնական ծալքեր։ Վերջիններիս շնորհիվ հեշտոց կարող է ձգվել և ծննդաբերության ընթացքում նպաստել պտղի անցմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png