Սեռական հարաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեռական հարաբերություն. միսիոներական դիրք

Սեռական հարաբերություն արտահայտությունը (նաև սեքս, կենակցում, կոիտուս, մերձեցում) հիմնականում բնութագրում է այն գործողությունը, երբ տղամարդու առնանդամը մուտք է գործում կնոջ հեշտոց՝ սեռական հաճույք ստանալու կամ վերարտադրողական նպատակով (բազմացում)։ Սահմանումը կարող է նաև բնութագրել այլ ներթափանցող սեռական գործողությունները, ինչպիսիք են անալ սեքսը, օրալ սեքսը և մատնախաղը, որը կարող է իրականացվել և՛ տարասեռական, և՛ նույնասեռական զույգերի կողմից։

Սեռական հարաբերությունը, որպես ֆենոմեն[խմբագրել]

Սեռական հարաբերությունը մարդու և կենդանիների ամենազորեղ բնազդներից է։ Այն իր մեջ ներառում է տարբեր գործառույթներ, բավարարում է լիբիդոյին, նպաստում է մադու (կենդանու) կեսնաբանական բնականոն գործունեությանը։ Կենդանիների սեռական գործողությունը անվանվում է զուգավորում։ Զուգավորման պատճառը բնազդն է, որը ծառայում է սերունդ ստեղծելուն։ Մարդկանց մոտ սակայն, ի տարբերություն կենդանիների, սեռը ոչ միայն բնազդով կառավարվող ընթացք է, այլև առավելապես գիտակից որոշման արդյունք, որը ունի նաև սոցիալական մեծ նշանակություն։

Հոգեբանության մեջ Սեռական հարաբերությունը բնութագրվում է որպես «ցանկության գործողություն», որի շարժիչ ուժը անվանվում է նաև լիբիդո։ Քանի դեռ սեռական բավարարվածությունը չի հագեցվել, սեռական ակտիվության ցանկությունը գնալով ուժեղանում է։ Ֆիզիոլոգիապես լիբիդոն կախված է սեռական հորմոնների արտադրությունից։ Սրանք տղամարդկանց մոտ կոչվում են տեստոստերոն, իսկ կանանց մոտ՝ էստրոգեն և պրոգեստերոն։ Լիբիդոյի պատճառով կանացի դաշտանի ընթացքում բազմաթիվ կանանց մոտ ի հայտ է գալիս սեռական անվճռականություն։ Սեռական գրգռվածությունը սկզբնապես գլխուղեղի լիմբիական համակարգի ռեակցիան է, որոշակի զգայական գրգիռների հանդեպ, որոնք անկախ մարմնական ցանկությունից կարող են բերել սեռական ակտիվության։ [1]

Սեռական կողմնորոշում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Սեռական կողմնորոշում
Սեռական հարաբերություն. հեծյալի դիրք

Սեռական կողմնորոշումը անձի սեռական ձգտումն է որոշակի առարկայի կամ անձի նկատմամբ։

Սեռական գործողություն[խմբագրել]

Սեռական գործողություն է կոչվում ցանկացած գործողություն, որը սուբյեկտիվորեն ծառայում է սեռական բավարարման։ Սրա մեջ է մտնում ոչ միայն սեռական օրգանների արհեստական գրգռումը, այլև ցանկացած գրգիռ, նույնիսկ համբույրը։ Կաթնասունների մոտ ամենատարածված սեռական գործողությունը, այսպես կոչված «միսիոներական դիրքն»‌[փա՞ստ] է։ Մարդկանց մոտ սեռական գործողությունը շատ բազմազան է։ Սա կախված է մարդու երևակայությունից և նպատակաուղղված է ֆիզիկական հաճույք ստանալուն։

Ինքնաբավարարում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ձեռնաշարժություն


Ինքնասեռականություն կամ ինքնաբավարարումը ընդգրկում է այն սեռական գործողությունները, որոնք կատարվում են առանձին մարդու մոտ, առանց սեռական գործընկերոջ։ Ձեռնաշարժությունը կատարվում է ձեռքի միջոցով, սակայն կարող են օգտագործվել նաև տարբեր առարկաներ։

Մերձեցում[խմբագրել]

Սեռական մերձեցումը՝ իրար հետ կենակցելը, նշանակում է երկու սեռական գործընկերների միացում, որոնք ներթափանցման կամ սեռական օրգանների ինտենսիվ գրգռման միջոցով են հասնում սեռական կոնտակտի՝ անկախ սրա ձևից։ Ավանդական սեքսի ժամանակ տեղի է ունենում երկկողմանի քնքնշանքի դրսևորում։ Ներթափանցումը առնանդամի, մատի, ձեռքի կամ սեռական խաղալիքի թափանցումն է սեռական զուգընկերոջ մարմնի որևէ բացվածքի մեջ։

Հակասեռական մերձեցումը որպես կանոն տղամարդու առնանդամի մուտքն է կնոջ հեշտոց՝ իրար հաջորդող դուրս ու ներս շարժումներով։ Այս շարժման ընթացքում տղամարդկանց մեծամասնությունը գրգռման միջոցով հասնում է օրգազմի։ Դրան հակառակ կանաց միայն 30 տոկոսն‌[փա՞ստ] է միայն հեշտոցի միջոցով հասնում օրգազմի։ Հաճախ օգնության է հասնում օժանդակ գրգռիչ՝ ծլիկին, որը կարող է լինել օրինակ մարմնի շարժման կամ մատով լրացուցիչ գրգռման միջոցով։ Այս ձևը կարելի է գործածել տարբեր դիրքերում՝ այսպես կոչված «Միսիոներ դիրքում», «շան դիրքում», «հեծյալի դիրքում» և այլն։

Բերանացի գործողության ժանամակ սեռական գործողությունը կատարվում է բերանի և լեզվի օգնությամբ, որում բերան–առնանդամ զուգորդությունը կոչվում է ֆելատիո, իսկ բերան–հեշտոց զուգորդությունը՝ կոնիլինգուս։ Այս երկուսի միաժամանակյա գործադրումը նաև պատկերավոր անվանվում է «Վաթսունինը»։

Սեռական հարաբերությունը և առողջությունը[խմբագրել]

Գերազանցապես սեռական գործունեության ընթացքում տարածվող հիվանդությունները, որով զբաղվում է սեռաբանությունը, կոչվում են «սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ»։ Սրանց նախապատճառներն են Վարակները, Բակտերիաները և հարուցիչները։ Հին ժամանակներում ամենատարածված հիվանդություններից էր սիֆիլիսը։ 20–րդ դարում ամենամեծ վտանգը իրենից ներկայոցնում են ՁԻԱՀը և Հեպատիտ Բ–ն։ Այս հիվանդությունների հետագա տարածմումը կանխելու համար կարևորվում են արտաամուսնական կամ պատահական կապերի ժամանակ պահպանակի գործածությունը, որը սակայն նույնպես 100 տոկոսով չի ապահովում մարդու առողջությունը։ Այսպիսով սեռական հիվանդությունները դեռևս մարդկության առողջության համար ներկայացնում են լուրջ վտանգ, սակայն պահպանակի շարունակական օգտագործումը զգալիորեն նվազեցնում է այդ ռիսկը։

Սեռական հիվանդություննեի կանխարգելում[խմբագրել]

Կանխարգելում եզրը իր մեջ առաջին հերթին ներառում է սեռական հիգիենայի հիմնարար կանոնները։ Ամենականխարգելիչ միջոցը պահպանակն է, որն իրենից ներկայացնում է լատեքսից թարս ոլորված պարկ, որը հագցվում է գրգռված առնանդամին։ Սրա նպատակը ինչպես վարակներից, այնպես էլ անցանկալի հղիություններից խուսափելն է։ Կան նաև կանանց պահպանակներ, որոնք լայն տարածում չեն գտել։ Ճիշտ գործածման դեպքում պահպանակի պաշտպանությունը շատ բարձր է հղիության դեմ, բայց ոչ այնքան, ինչքան հորմոնալ կանխարգելիչ միջոցներինը[փա՞ստ], սակայն պահպանակը միակ միջոցն է, որը միաժամանակ պաշտպանում է նաև ՁԻԱՀ–ից ու Հեպատիտ Բ–ից։

Հղիության կանխարգելման ամենահայտնի միջողը հղիության հաբերն են։ Կանոնավոր բերանացի ընդունվող հաբերը, որոնք պարունակում են էստրոգեն և պրոգեստերոն հորմոններ՝ գրագետ օգտագործման դեպքում ապահովում են վստահելի պաշտպանվածություն հղիության դեմ, սակայն ավելացնում են ներքին արյունահոսության ռիսկը ինչպես նաև ուրիշ կողմնակի ազդեցություններ։ Նաև հաբերը չեն պաշտպանում վարակներից և ՁԻԱՀ-ից, որոնց համար անհրաժեշտ է պահպանակ։

Սեռական հարաբերությունը ու հասարակությունը[խմբագրել]

Բոլոր հասարակություններում սեքսն ու բարոյական սկզբունքները անքակտելիորեն կապակցված են։ Սեռական հարաբերությունը հասարակության ինքնաարտադրման գրավականն է։ Հասարակական նորմերի և արժեքային համակարգի միասնությունը, որը պայմանավորված է նաև էթիկ խմբի առանձնահատկություննեից, մշակույթից և ժամանակաշրջանից, կոչվում է սեռական բարոյականություն։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հանս Գիզե, «Մարդկանց սեռական կյանքը» Բժշկական սեռական հետազոտության ձեռնարկ (գերմ.՝ Hans Giese (Hrsg.): Die Sexualität des Menschen. Handbuch der medizinischen Sexualforschung. 2 Bde., Stuttgart (Enke), 2. Auflage 1968-1971)

Արտաքին հղումներ[խմբագրել]