Մեղք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամի ու Եվայի մեղսագործությունը (Միքելանջելոյի որմնանկարը Սիստինյան մատուռում)

Մեղք – կրոնական պատվիրանների (Աստծո (Աստվածների) պատվիրաններ, կարգադրություններ, ավանդույթներ) ուղղակի կամ ոչ ուղղակի խախտումն է, դրանցից հեռանալը կամ դրանց կատարումից հրաժարվելն է: Մեղքը անհատի կամքի գործողության հետևանք է, որը հանցանք է պարունակում և հատուցման է տանում: Քրիստոնեական անթրոպոլոգիան և կոսմոլոգիան պնդում են , որ գոյության և անհատականության զարգացման բարոյական օրենքների խախտումը դրանց համար օնթոլոգիկ հետևանքներ է ունենում ` վնասի տեսքով , որոնք կարելի է համեմատել ֆիզիկական օրենքների խախտման հետևանքների հետ :Մեղք հասկացությունը զղջման հետ միասին քրիստոնեական ավանդույթներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում : Մեղքը քրիստոնյաների համար ոչ միայն մեղսավորություն ու հանցանք է , այլև պատվիրաններով շարժվելուց հրաժարվելն է , ինչպես նաև բնությանը հակասող ինչ-որ երևույթ (քանզի մարդը ստեղծված է Աստծո պատկերով), մարդկային էության հանցավորությունը նրա անկյալ բնության դրսևորումն է: Քրիստոնեության մեջ տարբերակում են երեք տեսակ մեղքեր : Անձնական մեղք – խղճի և Աստծո պատվիրանների դեմ կատարված արարք Առաջնային մեղք – մարդկային բնույթի անկատարությունը , որը առաջացել էր նախահայրերի մեղքից Ցեղային մեղք – իր տիպի մեջ հատուկ/ ցեղի, ազգի և այլն/ ժառանգական ենթարկվածություն որևիցե կրքի , պայմանավորված սեփական նախնիի , որևէ հանցանքով : Այս հասկացությունը առավել նոր է և ոչ այդքան ընդունված : Մեղսավոր կարող են լինել գործը ու անգործությունը , խոսքը , միտքը , ցանկությունը և զգացմունքը : Քրիստոնեության մեջ որպես մահացու մեղք է բնորոշվում այն գիտակցված և չապաշխարհված մեղքերը , որոնք մահվան են տանում մարդկային հոգին : Ի հեճուկս լայն տարածված պատրանքի <<Յոթ մահացու մեղքերը>> հանդես չեն գալիս քրիստոնեության դոգմատիկ հավատի ուսուցման մասը / օրինակ ուղղափառ եկեղեցում դրանք բացակայում են , փոխարենը նրան հատուկ է <<ութ կրքերի>> կոնցեպցիան , որը տանում է մեղքին/ , այն հանդիսանում է կաթոլիկ եկեղեցու մարդու մեղքերը դասակարգելու փորձ : Նոր Կտակարանում միայն մեկ մեղք կա , որը չի ներվում , դա Աստծո բարեգթության և Սուրբ Հոգու գոյության բացահայտ մերժումն է: