Հորմոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրենալինը կատեխոլամիններին պատկանող մարդու հորմոն է:

Հորմոնները (հին հուն.՝ ὁρμή , ազդակ բառից) կարգավորիչ կենսաքիմիական միացությունների տեսակներ են, որոնք արտադրվում են յուրահատուկ բջիջների, գեղձերի և/կամ հյուսվածքների կողմից։ Սինթեզվելուց հետո այս նյութերը ներզատվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմով, առաջ բերելով մի շարք ֆիզիոլոգիական և վարքային փոփոխություններ (մարսողություն, նյութափոխանակություն, աճ, բազմացում, տրամադրության փոփոխություն և այլն)[1] ։

Հորմոնի միայն շատ չնչին քանակություն է անհրաժեշտ բջջի նյութափոխանակության փոփոխության համար։ Ըստ էության, հորմոնները քիմիական ազդանյութեր են, որոնք ազդակը մի բջջից տեղափոխում են դեպի մյուսը[2]։

Բոլոր բազմաբջիջ օրգանիզմներն արտադրում են հորմոններ, բույսերի հորմոնները հաճախ անվանվում են ֆիտոհորմոններ։ Կենդանիների հորմոնները մեծամասամբ տարածվում են արյան միջոցով։ Բջիջները պատասխանում են հորմոններին, եթե նրանց բջջաթաղանթի վրա կան տվյալ հորմոնի ռեցեպտորները։ Հորմոնը կապվում է սպիտակուց-ռեցեպտորի հետ, որը բերում է տրանսդուկցիայի մեխանիզմների ակտիվացմանը, որն էլ իր հերթին բերում է ռեցեպտոր յուրահատուկ պատասխանների ձևավորմանը։

Ներզատական համակարգի հորմոնների մոլեկուլները ներզատվում են անմիջապես դեպի արյուն, համարյա միշտ դեպի մազանոթներ։ Պարակրին հորմոնները ազդում են միայն հարևան բջիջների վրա։

Էկզոգեն մի շարք բնական և արհեստական քիմիական նյութեր մարդու և կենդանիների վրա ունենում են հորմոնանման էֆեկտներ։ Այդ նյութերի ազդեցությունը բնական հորմոնների սինթեզի, տրանսպորտի, կապման, ակտիվության և ոչնչացման վրա կարող է խախտել հոմեոստազը, վերարտադրողականությունը, զարգացումը, վարքը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://muse.jhu.edu/journals/pbm/summary/v053/53.1.gibson.html
  2. «Hormones»։ http://www.nlm.nih.gov/medlineplus/hormones.html։ 
  3. Crisp TM, Clegg ED, Cooper RL, Wood WP, Anderson DG, Baetcke KP, Hoffmann JL, Morrow MS, Rodier DJ, Schaeffer JE, Touart LW, Zeeman MG, Patel YM (1998). «Environmental endocrine disruption: An effects assessment and analysis». Environ. Health Perspect. 106 (Suppl 1) (Suppl 1): 11–56. PMID 9539004.