Դելֆիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելֆիններ
Bottlenose Dolphin KSC04pd0178.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Ընտանիք Դելֆիններ
Լատիներեն անվանում
Delphinidae
Gray, 1821

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180415
NCBI 9726
EOL 7659

Դելֆիններ (լատ.՝ Delphinidae) — պատկանում են կաթնասունների դասի, կետանմանների կարգի, ատամնավոր կետերի ենթակարգին (Odontoceti)[1]: Հայտնի է դելֆինների շուրջ 40 տեսակ: Դելֆինների մարմնի երկարությունը 1–3 (երբեմն՝ մինչև 10) մետր է: Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ: Դելֆինների գունավորումը տարբեր է: Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40 կենդանի: Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում: Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիներով, երբեմն՝ խեցգետնակերպներով: Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով: Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի: Կան նստակյաց և գաղթող տեսակներ:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Жизнь Животных (в 7-ми томах), под ред. академика Соколова В. Е. (второе издание), т. 7 (Млекопитающие), Москва, изд-во «Просвещение», 1989; стр. 367, 369, 378