Սպերմատոզոիդ
Սպերմատոզոիդը (հունարեն σπέρμα (սեռ. σπέρματος) — սերմ, ζωή — կյանք և εἴδος — տեսակ)` արական գամետը, ձվաբջջից տարբերվում է իր փոքր չափերով։ Կազմված է` գլխիկից, վզիկից և պոչից: Գլխիկի հիմնական մասը կազմում է կորիզը, որը շրջապատված է բջջապլազմայի բարակ շերտով, որը ծառայում է ձվաբջջի մեջ թափանցելուց:
Վզիկը կազմված է բջջապլազմայից, որը պարունակում է ցիտոսոմ և ԱԵՖ-ի պաշար. դա շարժման ժամանակ էներգիայի աղբյուր է ծառայում: Վզիկի հետևում տեղավորված է սպերմատոզոիդի շարժման հարմարանքը` պոչը, որը հաճախ մեծ երկարության բարակ թելի ձև ունի։
Որոշ կենդանիների մոտ սպերմատոզոիդները լինում են այլ ձևերի. օրինակ` կաթնասունների մոտ գլխիկը կլոր է, թռչուններինը` երկար և սուր, երկկենցաղներինը` պտուտակաձև: Կան նաև սպերմատոզոիդների ոչ տիպիկ ձևեր` աստղաձև, կոնաձև (խեցգետնակերպեր, որոշ որդեր)։
Սպերմատոզոիդը բնորոշ է իր շարժունությամբ և փոքր չափերով, որը բացատրվում է նրանում ներառումների բացակայությամբ։ Մարդու սպերմատոզոիդներն ունեն մոտ 50 միկրոն մեծություն։ Կան և մեծ չափերի հասնող սպերմատոզոիդներ, օրինակ՝ տրիտոնի մոտ հասնում է մոտ 500 միկրոնի։
Տղամարդու մոտ սերմնահեղուկում սեռական ակտից հետո սպերմատոզոիդների թիվը հասնում է մինչև 200.000.000-ի, իսկ կանանց մոտ ամբողջ կյանքի ընթացքում ձվաբջիջների թիվը հանում է ընդամենը 300-600։