Ցիտոպլազմա
(1) Կորիզակ
(2) Բջջակորիզ
(3) Ռիբոսոմ
(4) Ներառուկ
(5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց
(6) Գոլջիի համալիր
(7) Բջջակմախք
(8) Հարթ էնդոպլազմային ցանց
(9) Միտոքոնդրիումներ
(10 ) Վակուոլներ
(11) Ցիտոպլազմա
(12) Լիզոսոմ
(13) Ցետրիոլ
Ցիտոպլազման կամ բջջապլազման բջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ բացի բջջակորիզից ու կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազման կարծես հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է։[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Հայտնագործումը
Ցիտոպլազման հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ.։ «Ցիտոպլազմա» տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից:[2]
[խմբագրել] Կառուցվածքը
Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։[3] [4]
Խտության այս փոփոխությունը նպաստում է՝
- ներբջջային նյութերի տեղաշարժմանը
- միջբջջային նյութափոխանակությանը
- օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր:
Ցիտոպլազման կազմված է`
- Ավելի պինդ` պլազմոգել կամ էկտոպլազմա
- Ավելի հեղուկ` պլազմոզոլ կամ էնդոպլազմա:
Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից: Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ` ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ: էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դաասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ` ռետիկուլում: Դա էնդոպլազմային ցանցն է:[5] Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով` պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով: Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին` բջջահյութը սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ: Ցիտոպլազման ընդունակ է շարժման: Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր:Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են: Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է:[6]
[խմբագրել] Բաղադրությունը
Հիալոպլազմայի բաղադրության մեջ մտնում է՝
Հիալոպլազմայի կազմի մեջ նաև մտնում են տարբեր ներառուկներ` պահեստային սննդանյութեր, նյութափոխանակության արգասիքներ, մանրագույն սպիտակուցային թելիկներ:[7]
[խմբագրել] Ֆունկցիաները
- կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը
- բջջին տալիս է ամրություն, ճկունություն
- ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար
- ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում
- միջբջջային նյութափոխանակության ապահովում
- օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր[8]
[խմբագրել] Աղբյուրներ
- Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 108-110
- Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 44
- Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 20-21
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 44
- ↑ Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 44
- ↑ Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 108-110
- ↑ Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 20-21
- ↑ Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 108-110
- ↑ Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 44
- ↑ Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 20-21
- ↑ Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 20-21