Ներառուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2Plant cell structure.png

Ներառուկներ, բջջի ոչ մշտական բաղադրամասերն են, ձևավորվում ու անհետանում են նրա կենսագործունեության որոշակի փուլերում:[1]

Բովանդակություն

Կառուցվածքը [խմբագրել]

Մեծ մասամբ հատիկների ձև ունեն, բայց ներկայանում են կույտիկներով. այսպես, օրինակ` բուսական բջիջներում` դեղնուցը:

Որոշ ստորակարգ ձևերի մոտ, բայց հատկապես բույսերի մոտ ներառուկները լինում են բյուրեղների ձևով` որպես նյութափոխանակության արգասիքներ օգտագործվում են աճի, ծաղկման, պտուղների հասունացման ժամանակ:[2]

Տեսակները [խմբագրել]

Տարբերում են.

  • սննդառական կամ տրոֆիկ ներառուկներ
  • սեկրետոր ներառուկներ
  • էքսկրետոր ներառուկներ:

Սննդառական ներառուկները պարունակում են պահեստային սննդանյութեր, ինչպես, օրինակ, օսլայի, սպիտակուցի հատիկներ, ճարպի կաթիլներ` բուսական բջիջներում, գլիկոգեն և ճարպ` կենդանական բջիջներում:

Հեղուկ ներառուկ

Սեկրետոր ներառուկները բնորոշ են գեղձային տիպի բջիջներին: Նրանք համարվում են հորմոններ և կարգավորում են օրգան-համակարգերի ֆունկցիան:[2]

Էքստրեկտոր ներառուկները բուսական և կենդանական բջիջների նյութափոխանակության վերջնական արգասիքներ են:

Գոյություն ունեն նաև հատուկ նշանակություն ունեցող ներառուկներ, օրինակ, էպիթելի բջիջներում մելանին գունանյութն, որն ունի պաշտպանիչ նշանակություն, էրիթրոցիտներում հեմոգլոբինը թթվածնի և ածխաթթու տեղափոխման դեր է կատարում:

Ներառուկներ են նաև պիգմենտները, որոնք նույնպես հատիկավոր են:[1]

Տես նաև [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]

  • Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 123
  • Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 24



Ծանոթագրություններ և նշումներ

  1. 1,0 1,1 Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 24
  2. 2,0 2,1 Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 123