Գոլջիի ապարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոլջիի ապարատ, էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը: Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը: Գոլջիի ապարատի ֆունկցիան էնդոպլազմային ցանցի թաղանթների վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների կուտակումն է և փաթեթավորումը: Բացի դրանից, այստեղ սինթեզվում են լիպիդներ և ածխաջրեր (պոլիսախարիդներ):

1889 թ. հայտնաբերել է իտալացի Կամիլիո Գոլջին: