Ռիբոսոմ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիբոսոմները բջջի մեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ:[1]
| հաստություն՝ | 20-30 նմ |
| տեղադրություն՝ | Ցիտոպլազմա, էնդոպլազմային ցանց |
| ֆունկցիաներ՝ | Սպիտակուցի կենսասինթեզ |
| տեսակներ՝ | չունի |
(1) Կորիզակ
(2) Բջջակորիզ
(3) Ռիբոսոմ
(4) Ներառուկ
(5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց
(6) Գոլջիի համալիր
(7) Բջջակմախք
(8) Հարթ էնդոպլազմային ցանց
(9) Միտոքոնդրիումներ
(10 ) Վակուոլներ
(11) Ցիտոպլազմա
(12) Լիզոսոմ
(13) Ցետրիոլ
Բովանդակություն |
[խմբագրել] Հայտնագործումը
- Հայտնաբերվել է 1955 թ. ռումինացի գիտնական Ջորջ Պալադեի կողմից, որի համար նա ստացավ Նոբելյան մրցանակ: Ռիբոսոմ տերմինը առաջարկել է Ռիչարդ Ռոբերտսը 1958 թ.:[2]
[խմբագրել] Կառուցվածքը
- Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի: Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը` 25-30 նմ է: Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ:
- Ռիբոսոմների մեծ մասը տեղավորված է հատիկավոր էնդոպլազմային ցանցի թաղանթի վրա խմբերով` 5 և ավելի/ առաջացնելով յուրովի շղթա, որում միմյանց են միանում ի-ՌՆԹ-ի թելանման մոլեկուլներով: Այդ խմբի ռիբոսոմները կոչվում են պոլիռիբոսոմներ կամ պոլիսոմներ:
- Իսկ որոշ ռիբոսոմներ ցիտոպլազմայում գտնվում են ազատ վիճակում:
- Ռիբոսոմներ կան նաև միտոքոնդրիումներում, պլաստիդներում: Յուրաքանչյուր բջջում կա մի քանի հազար ռիբոսոմ:
- Ռիբոսոմները գնդաձև են և կազմված երկու ենթամիավորներից` երկու և փոքր: Նրանց քանակը շատ մեծ է, հասնում 6-10000-ի: :Ռիբոսոմների քանակը զգալիորեն մեծանում է ուժեղ աճող բջիջներում: Սպիտակուցի սինթեզի ինտենսիվության անկման դեպքում` օրինակ քաղցի ժամանակ, ռիբոսոմների քանակը խիստ ընկնում է:
- Պլաստիդների, քլորոպլաստների, միտոքոնդրիումների ռիբոսոմները ցիտոպլազմային ռիբոսոմներից մանր են և հիշեցնում են բակտերիալ ռիբոսոմներ:[1][3][4]
[խմբագրել] Բաղադրությունը
Ռիբոսոմ. սպիտակուցը-կապույտ, ռ-ՌՆԹ-ի երկու շղթան-դեղին և նարնջագույն.[5] Ակտիվ մասը-կանաչ.
- Ռիբոսոմի բաղադրության մեջ մտնում է`
[խմբագրել] Ֆունկցիաները
- Ռիբոսոմի ֆունկցիան է սպիտակուցի սինթեզը: Ռիբոսոմներում է տեղի ունենում ամինաթթուների մոլեկուլների որոշակի դասավորությունը և պոլիպեպտիդային շղթայի առաջացումը:[3]
[խմբագրել] Առաջացումը
- Ռիբոսոմների ենթամիավորների առաջացումը տեղի է ունենում կորիզակում, իսկ նրանց հավաքագրումը որպես ամբողջական ռիբոսոմ տեղի է ունենում ցիտոպլազմայում:[4]
[խմբագրել] Տարածվածությունը
- Ռիբոսոմները բնորոշ են բոլոր բջջաին օրգանիզմներին` սկսած բակտերիաներից մինչև կաթնասուններ:[4]
[խմբագրել] Աղբյուրներ
- Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 118-119
- Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 50-51
- Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 21
- http://en.wikipedia.org/wiki/Ribosome
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ 1,0 1,1 Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 50-51
- ↑ 2,0 2,1 http://en.wikipedia.org/wiki/Ribosome
- ↑ 3,0 3,1 Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 118-119
- ↑ 4,0 4,1 4,2 Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 21
- ↑ Ban N, Nissen P, Hansen J, Moore P, Steitz T (2000). «The complete atomic structure of the large ribosomal subunit at 2.4 ångström resolution». Science 289 (5481): 905–20. doi:. PMID 10937989.
