Էնդոպլազմային ցանց
| երկարություն՝ | 50 նմ |
| տեղադրություն՝ | Ցիտոպլազմա |
| ֆունկցիաներ՝ | Լիպիդների, մոնոսախարիդների և սպիտակուցների սինթեզ |
| տեսակներ՝ | Հարթ և հատիկավոր էնդ. ցանց |
(1) Կորիզակ
(2) Բջջակորիզ
(3) Ռիբոսոմ
(4) Ներառուկ
(5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց
(6) Գոլջիի համալիր
(7) Բջջակմախք
(8) Հարթ էնդոպլազմային ցանց
(9) Միտոքոնդրիումներ
(10 ) Վակուոլներ
(11) Ցիտոպլազմա
(12) Լիզոսոմ
(13) Ցետրիոլ
Էնդոպլազմային ցանց (նաև` ցիտոպլազմային ցանց) — էնդոպլազմայի կոմպոնենտ: Կազմված է բազմաթիվ խոռոչներից: Համարվում է յուրաքանչյուր բջջի պարտադիր օրգանոիդը և հայտնաբերված է բոլոր կենդանիների, բույսերի բջիջներում, բոլոր միաբջիջ օրգանիզմներում: Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ծավալի միջինը 30%-50%: [1]
Բովանդակություն |
[խմբագրել] Հայտնագործումը
Հայտնագործվել է 1945 թ. ամերիկացի գիտնական Ք. Պորտերի կողմից
[խմբագրել] Կառուցվածքը
Էնդոպլազմային ցանցը խողովակների, խորշերի կամ բշտաձև մանր հատիկների մի բարդ համակարգ է` կազմված լիպոպրոտեիդների 7,5 նմ տրամագծով երկու շերտերի թաղանթից: Էնդ. ցանցը ունի մինչև 50 նմ երկարություն: Խողովակներն ու խորշերը խորշերը կազմում են մի ճյուղավոր, ամբողջ բջջապլազմայի մեջ ներթափանցված ցանց, որը պայմանավորում է նրա անվանումը: Նա առավել զարգացած է այն բջիջներում, որոնցում սպիտակուցի սինթեզը ավելի ակտիվ է ընթանում (երիտասարդ բջիջներում, գեղձերի բջիջներում), և, ընդհակառակը, թույլ է զարգացած այն բջիջներում, որոնցում ոչ մեծ քանակությամբ սպիտակուց է սինթեզվում (լիմֆատիկ հանգույցների բջիջներում, փայծաղի բջիջներում): Էնդոպլազմային ցանցը լինում է հարթ կամ ողորկ և հատիկավոր: Հարթ էնդ. ցանցի արտաքին շերտը հարթ է, այսինքն զուրկ է ռիբոսոմներից, իսկ հատիկավոր էնդ. ցանցի արտաքին շերտը գրանուլյար է` հատիկավոր: Այդ հատիկները, որոնց տրամագիծը հասնում է մինչև 15 նմ, հարուստ են ՌՆԹ-ով և կրում են ռիբոսոմներ անվանումը: Հարթ էնդ. ցանցի վրա կան ճարպեր և մոնոսախարիդներ սինթեզող ֆերմենտային համակարգեր, իսկ ռիբոսոմներ կրող էնդոպլազմային ցանցի վրա` սպիտակուցներ սինթեզող համակարգեր: [2]
[խմբագրել] Ֆունկցիաները
Հարթ էնդ. ցանցի ֆունկցիաներն են`
- Մոնոսախարիդների սինթեզ
- Լիպիդների սինթեզ
- Թունավոր նյութերի վնասազերծում
- Ca-ի իոնների փոխադրում և կուտակում
Ճարպերը և մոնոսախարիդները (ածխաջրերը) կուտակվում են էնդ. ցանցի խողովակներում և խորշերում (ցիստերներում) և տեղափոխվում են համապատասխան օրգանոիդներ, որոնցում նրանք օգտագործվում են կամ կուտակվում որպես բջջային ներառուկներ:
Հատիկավոր էնդ. ցանցի ֆունկցիան`
- Սպիտակուցների սինթեզ
Էնդ. ցանցը բջջապլազման բաժանելով առանձին հատվածների` իջեցնում է նրանում միաժամանակ տեղի ունեցող քիմիական ռեակցիաների միմյանց խանգարելու հավանականությունը: Հաճախ տվյալ բջջի կողմից արտադրված արգասիքները օգտագործվում են բջջից դուրս: Այսպես, օրինակ` մարսողական ֆերմենտները արտազատվում են ենթաստամոքսային գեղձի բջիջների կողմից, բայց անցնում են բարակ աղիք: Նման դեպքերում ռիբոսոմների վրա սինթեզված սպիտակուցներն անցնում են էնդ. ցանցի թաղանթներով և փաթեթավորվում են նրանց շուրջը ձևավորված բշտերում, որոնք հետագայում անջատվում են էնդ. ցանցից:[3] Էնդ. ցանցի ֆունկցիաներից է նաև ներբջջային և հարևան բջիջների միջև նյութերի փոխադրումը, բջջում կոնպարտմենտացիայի ապահովումը: Այսպիսով, էնդ. ցանցը օրգանոիդ է, որը ոչ միայն մասնակցում է նյութերի սինթեզին, այլև դրանք տեղափոխում է բջջի տարբեր մասեր: Էնդ. ցանցից անջատված բշտերը, խտանալով և իրար վրա դասավորվելով, առաջացնում են հատուկ կառուցվածք` Գոլջիի համալիր:[4]
[խմբագրել] Աղբյուրներ
- Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 116-117
- Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 50