Կորիզակ
| հաստություն՝ | 1-10 միկրոն |
| տեղադրություն՝ | Ցիտոպլազմա |
| ֆունկցիաներ՝ | Ռիբոսոմի ձևավորում |
| տեսակներ՝ | Չունի |
Կորիզակը բջջակորիզի ոչ մշտական բաղադրամասն է, դիտվում է միայն բջջի բաժանման նախապատրաստական շրջանում:[1]
(1) Կորիզակ
(2) Բջջակորիզ
(3) Ռիբոսոմ
(4) Ներառուկ
(5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց
(6) Գոլջիի համալիր
(7) Բջջակմախք
(8) Հարթ էնդոպլազմային ցանց
(9) Միտոքոնդրիումներ
(10 ) Վակուոլներ
(11) Ցիտոպլազմա
(12) Լիզոսոմ
(13) Ցետրիոլ
Բովանդակություն |
[խմբագրել] Հայտնագործումը
Հայտնաբերել է Բարբարա Մակ-Կլինտոկը:[2]
[խմբագրել] Կառուցվածքը
Կորիզակները խիտ գնդաձև գոյացություններ են, չունեն թաղանթ և անմիջականորեն շփվում է կորիզանյութի հետ: Կորիզակները երևում են միայն չբաժանվող բջիջներում, իսկ բաժանվող բջիջներում քայքայվում են: Իսկ երբեմն կորիզակը դիտվում է միայն բջջի բաժանման նախապատրաստական` ինտերֆազի շրջանում և ապա անհետանում, երբ սկսվում է բաժանման գործընթացը:[3] Իսկ բաժանման վերջում կորիզակը նորից ձևավորվում է:
Կորիզում կորիզակը սովորաբար մեկն է, բայց պատահում է և մեկից ավելի կորիզակներ: Երբեմն կորիզակին ամրացած է լինում փոքրիկ քրոմատինային մի մարմնիկ, որն առավել պարզ է արտահայտված կաթնասունների էգերի մարմնի բջիջներում և կոչվում է սեռական քրոմատին: Այդ երևույթը երբեմն փորձում են օգտագործել կաթնասունների և մարդու սեռը որոշելու համար: Մարդու պտղամերձ հեղուկում, մինչև պտղի սկզբնական սեռական հատկանիշների առաջանալը, սեռական քրոմատինը առկա է:[1][3]
Քրոմատինի կույտերի արանքներում եղած տարածությունը լցված է շատ մանր հատիկներով. առանց էլեկտրոնային մանրադիտակի շատերը կարծում էին, որ այդ տարածությունը լցված է կորիզակներով:[3]
[խմբագրել] Բաղադրությունը
Կորիզակի բաղադրության մեջ մտնում են`
Կորիզում կորիզակը և քրոմատինը հարուստ են նուկլեինաթթուներով: Կորիզակի կազմի մեջ մտնում է ՌՆԹ, քրոմատինում` ԴՆԹ: Վերջիններիս առկայության շնորհիվ կորիզակը ինտենսիվ ներկվում է:[1][3]
[խմբագրել] Կորիզակի առաջացումը
Կորիզակի առաջանում է քրոմոսոմի` ռ-ՌՆԹ-ի կառուցվածքը ծածկագրող հատվածի շուրջը:[3]
[խմբագրել] Ֆունկցիաները
Կորիզակի ֆունկցիաներն են`
Կորիզակի ԴՆԹ-ի վրա տեղի է ունենում ռ-ՌՆԹ-ի սինթեզ: Այստեղ ռիբոսոմային ՌՆԹ-ն, միանում է սպիտակուցի հետ` ռիբոնուկլեոպրոտեիդ, ձևավորվում են ռիբոսոմները, որոնք այնուհետև անցնում են ցիտոպլազմա:[1][3]
[խմբագրել] Աղբյուրներ
- Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 112
- Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 55
- Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 25
- Schluenzen>Schluenzen F, Tocilj A, Zarivach R, Harms J, Gluehmann M, Janell D, Bashan A, Bartels H, Agmon I, Franceschi F, Yonath A (2000). «Structure of functionally activated small ribosomal subunit at 3.3 angstroms resolution». Cell 102 (5): 615–23. doi:. PMID 11007480.
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 25
- ↑ http://en.wikipedia.org/wiki/Nucleolus
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 112
- ↑ Schluenzen F, Tocilj A, Zarivach R, Harms J, Gluehmann M, Janell D, Bashan A, Bartels H, Agmon I, Franceschi F, Yonath A (2000). «Structure of functionally activated small ribosomal subunit at 3.3 angstroms resolution». Cell 102 (5): 615–23. doi:. PMID 11007480.
