Կորիզանյութ
Կորիզանյութը կամ կարիոպլազման բջջակորիզի պարունակությունն է, կիսահեղուկ նյութ է` կոլոիդ լուծույթ, որի մեջ են քրոմատինը, կորիզակը, ներկորիզային մատրիքսը, ածխաջուր, ֆերմենտներ, հանքային աղեր և այլն:
Բովանդակություն |
Կառուցվածքը [խմբագրել]
Կորիզանյութը կենդանի բջիջներում երևում է որպես անգույն, միապաղաղ զանգված: Չբաժանվող բջիջներում, ներկված նյութերի վրա կորիզանյութը դիտվում է որպես երկար թելիկներից հյուսված ցանց, որը գրավում է կորիզի ամբողջ խոռոչը: Այդ թելիկները քրոմոսոմներն են. դրանք չբաժանվող բջիջներում առանձին-առանձին տեսնել կամ հաշվել հնարավոր չէ: Այսպիսով, կորիզանյութը բարակ թելիկների ցանց է, որը կազմում է կորիզային կմախք, նրա օղակներում, ծալքերում տեղավորված են քրոմատինի կույտեր և կորիզակներ: [1]
Բաղադրությունը [խմբագրել]
Կորիզանյութի բաղադրության մեջ կան`
- քրոմատին
- սպիտակուցներ
- նուկլեինաթթուներ
- ֆերմենտներ
- ածխաջուր
- հանքային աղեր
- ցածր մոլեկուլյար նյութեր
Կորիզահյութը իր քիմիական բաղադրությամբ նման է ցիտոպլազմային, սակայն նրանում կան ավելի մեծ քանակությամբ սպիտակուցներ, նուկլեինաթթուներ: Նրանում են գտնվում նաև բջջակորիզի ֆերմենտների մեծ մասը: Կորիզահյութի ֆերմենտներն ու կոֆերմենտներն ապահովում են ի-ՌՆԹ-ի սինթեզը` տրանսկրիպացիան: Կորիզանյութում կան նաև ֆերմենտներ, որոնք արագացնում կամ դանդաղեցնում են` կատալիզում են նյութափոխանակության գործընթացները: Ցածր մոլեկուլյար նյութերը բարձր մոլեկուլյար նյութերի` պոլիմերների համար ելանյութ են ծառայում: Կորիզահյութը պարունակում է քրոմատին, որը ներկվում է տարբեր գույներով` կարմիր, հետամոքսիլին: Քրոմատինը իր քիմիական կազմով ներկայացնում է սպիտակուցներին միացած ԴՆԹ, որը դիտվում է որպես մանրահատիկավոր կազմությամբ միատարր նյութ: Դա այն ելանյութն է, որից բջիջների բաժանման ժամանակ ձևավորվում են քրոմատինը: [2][3][4]
Ֆունկցիաները [խմբագրել]
Կորիզահյութի ֆունկցիաներն են`
- բջջակորիզի կառուցվածքային մասերի` քրոմատինի և կորիզակի միջև փոխկապակցության պահպանումն է
- հենարան է բջջակորիզի բաղադրամասերի համար
- ի-ՌՆԹ-ի սինթեզի ապահովում
- միջավայրի ապահովում կորիզակի և քրոմատինի համար:[5][6][7]
Աղբյուրներ [խմբագրել]
- Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 111-112
- Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 56
- Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 25
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 56
- ↑ Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 111-112
- ↑ Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 56
- ↑ Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 25
- ↑ Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 111-112
- ↑ Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 56
- ↑ Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 25