Բջջակորիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բջջակորիզը կամ կորիզը բջջի կարևոր կառուցվածքային մասն է, որտեղ պահպանվում, վերարտադրվում և հաջորդ սերնդին է փոխանցվում ժառանգական ինֆորմացիան: Բջջակորիզը համարվում է նաև բջջում նյութափոխանակության կարգավորման և բոլոր օրգանոիդների կենսագործունեության հսկողության կենտրոն:[1]



Բջջակորիզ
Բջջակորիզի կառուցվածքը:
հաստություն՝ 6 մկմ
տեղադրություն՝ Ցիտոպլազմա
ֆունկցիաներ՝ Ժառանգական ինֆորմացիայի պահպանում և փոխանցում
տեսակներ՝ չունի

Բովանդակություն

[խմբագրել] Հայտնագործումը

Հավանաբար բջջակորիզի հնագույն նկարագրությունը Անտոնի Վան Լևենհուկինն (1632-1723) է, ով 1719 թ. ուսումնասիրելով սաղմոն ձկան էրիթրոցիտները նկարագրեց նաև այդ բջիջների կորիզները: Ի տարբերություն կաթնասունների էրիթրոցիտների, ձկների էրիթրոցիտները պահպանում են կորիզները: Ավելի մանրակրկիտ նկարագրություն տվեց բուսական բջիջները ուսումնասիրող շոտլանդացի գիտնական Ռոբերտ Բրաունը 1831 թ., իսկ կենդանական բջիջներում կորիզներն առաջին անգամ նկարագրեց Թեոդոր Շվանը 1838 թ.: §Կորիզ¦ հունարեն-§Կարիոն¦, լատիներեն-§նուկլեուս¦, այդտեղից էլ կորիզի անգլերեն անվանումը` §nucleus¦:[2]

Բջջակորիզի հնագույն նկարագրությունը Անտոնի Վան Լևենհուկի կողմից, 1719 թ..

[խմբագրել] Կառուցվածքը

Սովորաբար կորիզը կլոր է կամ օվալաձև, բայց լինում են և այլ ձևերի` խոզանակաձև, ճյուղավոր, մատնոցանման, ձողաձև, հատվածավոր և այլն: Կորիզների չափերը, ձևը կախված են բջիջների չափերից ու ձևերից: Սովորաբար կորիզը կազմում է բջջի 20%-ը: Բջիջների մեծ մասն ունի մեկ կորիզ, բայց կան և մեկից ավելի, նույնիսկ բազմաթիվ կորիզներ պարունակող բջիջներ: Բջիջները բազմակորիզ են. օրինակ` ստորակարգ ձևերի մոտ, լյարդում, ողնուղեղում, մկաններում, ողնաշարավորների շարակցական հյուսվածքում: Սովորական մանրադիտակով բջջակորիզը երևում է որպես մի բուշտ, որում առանձնանում է կորիզակը: Առանձին դեպքերում պատահում են բջիջներ, իրենց բնույթով և ֆունկցիայով երկու կորիզներով` մեծ կամ մակրոնուկլեուս և փոքր կամ միկրոնուկլեուս: Հայտնի են նաև կորիզազրկվող բջիջներ. օրինակ` կաթնասունների էրիթրոցիտները, որոնք իրենց զարգազման ընթացքում կորցնում են կորիզը:[3] Կորիզը կազմված է չորս հիմնական մասերից`

Կորիզը էլեկտրոնային մանրադիտակի տակ, մուգ մասը կորիզակն է:
N Բջիջ Կորիզ
1 Բակտերիա Չունի
2 Կապտականաչ ջրիմուռ Չունի
3 Հասուն էրիթրոցիտ Չունի
4 Թրոմբոցիտ Չունի
5 Բույսերի մաղանման խողովակների Չունի
6 Պրոկարիոտ Չունի
7 Էուկարիոտ Ունի
8 Լեյկոցիտ Ունի
9 Նախակենդանի Մեկից ավելի
10 Կանաչ ջրիմուռ Մեկից ավելի
11 Լյարդի Մեկից ավելի
12 Ողնուղեղի Մեկից ավելի
13 Միջաձիգ զոլավոր մկանային Մեկից ավելի
14 Շարակցական հյուսվածքի Մեկից ավելի

[խմբագրել] Բաղադրությունը

Ֆիզիկոքիմիական տեսանկյունից, բջջի կորիզն ունի ավելի խիտ կոլոիդ լուծույթ, քան ցիտոպլազման: Քիմիական բաղադրությամբ կորիզը խիստ տարբերվում է բջջի մյուս բաղադրամասերից և պարունակում է`

Բջջի գրեթե ամբողջ ԴՆԹ-ն` 99%, կենտրոնացված է կորիզում, որտեղ նա սպիտակուցների հետ առաջացնում է բարդ միացություն` դեզօքսիռիբոնուկլեոպրոտեիդ:[1]

[խմբագրել] Ֆունկցիաները

  • Իրականացնում է ժառանգական ինֆորմացիան պահպանման և վերարտադրության` հաջորդ սերնդին փոխանցում
  • Մասնակցում է բջջի բաժանմանը
  • Անուղղակի ձևով մասնակցում է սպիտակուցների կենսասինթեզին
  • Կարգավորում է նյութափոխանակությունը և հսկում օրգանոիդների կենսագործունեությունը
  • Կորիզում տեղի է ունենում ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի սինթեզ
  • Կորիզակում տեղի է ունենում ռիբոսոմների մեծ և փոքր մասերի ձևավորում
  • Կարգավորում է բջջի օրգանոիդների քանակը
  • Ապահովում է միաբջիջ օրգանիզմների շարժունակությունը:[2]

[խմբագրել] Աղբյուրներ

  • Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 110-111
  • Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 54-56
  • Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 24-25



Ծանոթագրություններ և նշումներ

  1. 1,0 1,1 Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 24-25
  2. 2,0 2,1 Կենսաբանություն, հեղինակ Տիգրան Թանգամյան, էջ 54-56
  3. Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 110-111
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով