Սեռական դիրքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեռային դիրքեր, դիրքեր, որոնք մարդիկ կարող են ընդունել սեռական մօտիկության կամ այլ սեռային գործողություններ կատարելու ընթացքին: Չնայած որ սեռային գործողությունը սովորաբար ընդգրկում է մէկ մասնակցի մարմնի ներթափանցումը միւս մասնակցի մարմնին կամ ալ ուղղակի մէկ մասնակցի կողմից միւս մասնակցի սեռային անդամների ուղիղ ազդակում, կարող են լինել խրումի «պենետրացիայի» կամ ուղիղ ազդակման հետ չկապված, կամ ալ առանց մարմնի ներթափանցման սեռային դիրքեր: Սեռային յարաբերութիւններու կենցաղագիտութեան առաջին ծաւալուն հատորը կը հանդիսանայ Քամասութրա հնդկական հավաքածոն ուր սեռային դիրքերը ամենալայն ու մանրամասն կերպով համառոտուած են: Երբ դիտարկենք մեր ժամանակակից սեռային դիրքերը և կատարելակերպերը, կը նշմարենք թէ, մարդ արարածը հեռաւոր դարերէ ի վեր այլ «նոր» ձևեր չէ հնարած: Ի հեճուկս իր կատարած յառաջդիմութիւններուն այլ բոլոր մարզերու մէջ, սեռային յարաբերութիւնը դեռ կը կատարէ իր շատ հեռաւոր նախահայրերուն նման: Սա միակ մարզն է ուր մարդ արարածը դեռ իր հնարամտութիւնը չէ օգտագործած: Ժամանակը չէ միթէ՞ մեր հնարամտութիւնը ծառայութեան կանչելու, այս հիմնական արարքին կիրարկման դաշտին մէջ և՞ս: Մենք մեզ դիտարկենք. սեռային յարաբերութեան գլխավոր դիրքերու ընթացքին, այրը ծունկերուն և ձեռքերուն հենած համարեա թէ չորքոտանիի դիրքի մէջ է: Ուրեմն վարին և մանաւանդ վերին անդամները կը ծառայեն ավելի հաւասարակշռութիւնը պահելու քան թէ գործօն դեռ կատարելու: Նաև այս դիրքերուն մեծամասնութիւնը յոգնեցուցիչ են և արագօրէն շնջասպառ կ՛ընեն կիրարկողը: Երբ այլևս գիտենք թէ Տէրը, կինը միայն այր մարդուն սեռային գոհացում տալու համար չէ ստեղծած, Ան ևս իրաւունք ունի իր սեռային հաճոյքի և ցանկութեան գոհացումի բաժինը պահանջելու և ստանալու, այր մարդուն գործը կը բարդանայ հասնելու և հասցնելու համար գոհացումները գագադնակետին: Մինչդեռ սովորական կիրարկման ձևերը և դիրքերը ձեռնտու չեն այր մարդուն գործելու և յաջողցնելու համար հաճոյաբեր և գոհաբեր յարաբերութիւններ , բաղձալի քանակ և որակով:


Արտաքին հղումներ[խմբագրել]